Երկիր մոլորակի բնության բազմազանությունը

ДАТА:  АВТОР: ANJELABLEYANВ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ 4ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և  իհարկե մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայ­րի, այսինքն՝ բնության բադադրամասերն են:

Դրանք իրար հետ կապված են և ազդում են միմյանց վրա: Այսպիսով՝ մեզ շրջապատող բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը  կազմում է Երկիր մոլորակի  բնությունը: Հարուստ և բազմազան է այդ բնությունը: Մի տեղ անծայ­րածիր օվկիանոսն է՝ անհուն ջրերով, մյուսում՝ ցամաքը, ընդարձակ հարթավայրերով ու լեռներով: Մի տեղ «անկյանք» և «անջուր» անա­պատն է, մյուսում՝ փարթամ անտառներն ու տափաստանները: Մարդն ապրում է այդ հարուստ ու բազմազան բնության գրկում, օգտվում նրա բարիքներից, աշխատում է ու ստեղծագործում: Բնությունն անընդհատ գտնվում է փոփոխության մեջ. փչում է քամին, տեղում են անձրևն ու ձյունը, ծաղկում են ծառերը, թափվում են տերևները, քայքայվում են լեռները և այլն:
Մարդն իր գործունեությամբ ազդում է բնության վրա և նույնպես փոխում է այն. մշակում է հողը, տնկում նոր անտառներ կամ կատարում անտառահատումներ, ստեղծում լճեր, Երկրի ընդերքից հանում օգ­տակար նյութեր:
Որպեսզի մարդիկ ճիշտ օգտվեն բնությունից, կարողանան ճիշտ օգտագործել նրա հարստությունները՝ ջրերը, հողերը, բույսերը, կեն­դանիները, պետք է բնության մասին ունենան հարուստ գիտելիքներ: Օրինակ՝ եթե մարդիկ երբեք չմոռանան, որ իրենց կյանքի համար անփոխարինելի նշանակություն ունեցող թթվածինը արտադրում են միայն կանաչ բույսերը, հատկապես ծառերը, ապա նրանք անխնա չեն կտրի ծառերը: Այդ դեպքում մարդիկ խիստ խնայողաբար կօգտագործեն փայտանյութը և յուրաքանչյուր կտրած ծառի փոխարեն կտնկեն մի քանիսը, որից կօգտվեն նաև հետագա սերունդները:
Այսպիսով՝ մեր մոլորակի բնության բազմազանությունը ամբողջ մարդկության հարստությունն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը, և որո՞նք են նրա բաղադրամասերը:Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և  իհարկե մարդը:
  2. Բե՛ր Երկիր մոլորակի բնության բազմազանության օրինակներ:լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և  իհարկե մարդը:
  3. Քո շրջապատից բե՛ր բնության վրա մարդու ազդե­ցության օրինակներ:Մեր բակում կտրել են ծառեր:
  4. Ինչո՞ւ է անհրաժեշտ լավ ճանաչել բնությունը:Որպեսզի մարդիկ ճիշտ օգտվեն բնությունից, կարողանան ճիշտ օգտագործել նրա հարստությունները՝ ջրերը, հողերը, բույսերը, կեն­դանիները, պետք է բնության մասին ունենան հարուստ գիտելիքներ:

Նյութի աղբյուրը՝  Իվետա  Ջանազյանի բլոգից:

Կառլսոն Կառլսոն հեղինակ՝ Աստրիդ Լինդգրեն թարգմանիչ՝ անհայտ աղբյուր՝ Երեք վիպակ Մանչուկի եւ Կառլսոնի մասին Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի


Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, ե Մանչուկի ծնողները պատրաստվեցին
նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի
կարեւոր իրադարձություն. լրանամ էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր
Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ
տարին։
Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի
հետ։
― Վաղը իմ ծննդյան օրն է, ― ասաց Մանչուկը, ― Գունիլլան ու Քրիստերը գալու են
մեր տուն եւ մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։
Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։
― Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, – շարունակեց նա, ֊ բայց մայրիկը…
Կառլսոնր ներքևի շուրթն այնպես կախեց, ինչպես երբեք չէր արել։
― Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։
― Դե լա՛վ, դու՛ էլ արի, ― շտապեց ասել Մանչուկը։
Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։
Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։
― Իսկ մեզ ինչո՞վ կհյուրասիրեն, ― հարցրեց Կառլսոնը, որի տրամաղոությունը սկսում
էր բարձրանալ։
― Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն ե կգարդարեն ութ
մոմերով։
― Հրաշալի՜ է, ― գոչեց Կառլսոնը։ ― Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞
կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխաբեն թխի ութ տորթ՝
մեկ մոմով։
Մանչուկր չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։

  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:Չի՞կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխաբեն թխի ութ տորթ՝մեկ մոմով։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:Քրիստեր, Գունիլլա,Մանչուկ,Կառլսոն:Մանչուկը շատ ընկերասեր էր,Կառլսոնը շատ նեղացկոտ և քաղցրակեր էր,Գունիլլան ու Քրիստերը լավ ընկերներ էին:
  • Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:Այս գիրք շատ լավն է և հետաքրքիր և ինձ անծանոթ էր:
  • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել: Իմ ամենագեղեցիկ ծննդյան տարեդարձը ութ տարեկան դառնալն էր,որ մենք անցկացրել ենք մանկական սրճարանում: Մենք խաղացել ենք խաղ-մրցույթներ ,ես ստացել եմ լիքը նվերներ և ամենահետաքրքիր պահն այն էր, որ եկավ տռանսֆորմեր ռոբոտը:
  • Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:Իմ ամենալավ նվերը եղել է իմ հեծանիվը:Մյուս ծննդյանս տոնին ուզում եմ ստանալ մանկական սեղան և աթոռ: