3․ Հրաչը հաշվեց, որ իր և իր ընկերների տարիքների գումարը հավասար է 48-ի։ Հետո նա նկատեց, որ հինգ տարի հետո նրանց բոլորի տարիքների գումարը կլինի 78։ Քանի՞ ընկեր ունի Հրաչը։
78-48=30 30:5=6 Պատ.՝ 6:
2. Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։
4 հատ կոշիկ:
1․ Աննան ապրում է բազմահարկ շենքում։ Նրանից վերև կա 8 հարկ, իսկ ներքև՝ 5 հարկ։ Քանի հարկանի է այն շենքը, որտեղ ապրում է Աննան։
Լինում է չի լինում մի ճանապար է լինում : Այս ճանապարին չար կախարդը կախարդել էր: Այս ճանապարը շարժվում էր և նա շաատ կեղտոտ էր: Չար խախարդը նրան այդպես էր կախարդել, մինչև նրա վրայով մարդ չանցներ, նա չեր դառնա սովորական ճանապարհ:Մեքնաները, երբ անցնում էին նրա վրայով, նա շարժվում էր և մադիկ մտածում էին ,թե երկրաշարժ է ,բայց մի օր մեկ մարդ հեռախոսով խոսալով չնկատեց ,որ այդ ճանապարհը ցեխոտ է և անցավ նրա վրայով և ճանապարհը դաձավ իսկական ,սովորական ճանապարհ,այսինքն կախարդանքից ազատվեց:
Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբերության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառուցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։
շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:
Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սերունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:
Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:
Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:
Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:Հայրենի տունն այն է,որ կառուցվել է մեր հայրենիքում՝Հայաստանում:
Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:Մեր նախահայր Հայկի անունով:
Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները:Հայաստանի Հանրապետություն ,կամ Հայաստան:Հարևան պետություններն են Թուրքիան,Ադրբեջանը,Վրաստանը և Իրանը:Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:Երևանը,այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը:
Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրաքաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամենակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկատարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են
Հայաստանի Հանրապետության մարզերը
Վարչական մարզեր
Մարզային կենտրոնը
1. Արագածոտն
Աշտարակ
2. Արարատ
Արտաշատ
3. Արմավիր
Արմավիր
4. Գեղարքունիք
Գավառ
5. Լոռի
Վանաձոր
6. Կոտայք
Հրազդան
7. Շիրակ
Գյումրի
8. Սյունիք
Կապան
9. Վայոց Ձոր
Եղեգնաձոր
10. Տավուշ
Իջևան
Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաքները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչության թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:
Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1986թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:
Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքաղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:
Մեր հանրապետության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:
Հարցեր և առաջադրանքներ
Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:Արագածոտն,Արարատ,Արմավիր,Գեղարքունիք,Լոռի,Կոտայք,Շիրակ,Սյունիք,Վայոց Ձոր,Տավուշ:
Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:Որ մարդիք իրենց խնդիրների համար երկար ճանապարհ չգնան,հարցերը լուծեն իրենց մարզերում:Քաղաքապետերը և գյուղապետերը:
Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:Արթիկ,Ախուրյան,Մարալիկ,Հացիկ,Ախուրիկ,Փանիկ,Ջաջուռ