Արծիվների և կաղնիներ մասին

Արծիվներ (Հօմարմեր), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ։ Հայաստանում տարածված է 9 տեսակ՝ գաճաճ արծիվ, տափաստանային արծիվ, գերեզմանարծիվ, մեծ շահնարծիվ, փոքր շահնարծիվ, քարարծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, սպիտակապոչ արծիվ։ Աչքի են ընկնում լավ զարգացած մագիլներով, ինչը թույլ է տալիս որսալ մկնակերպ կրծողներից մինչև փոքր սմբակավորներ։ Երբեմն նրանց անվանում եմ հիմա թռչուններ։

Թևերի բացվածքը 43–53 սմ-ից (գաճաճ արծիվ) մինչև 2,5 մ է (սպիտակապոչ արծիվ), կենդանի զանգվածը՝ 700 գ-ից (գաճաճ արծիվ) մինչև 6, 5 կգ (սպիտակապոչ արծիվ)։ Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը։ Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով։ Ունեն սուր տեսողություն։ Էգը և արուն միագույն են։

Կաղին

Միատուն ծառ է, բարձրությունը՝ 40-50 մ։ Տերևները հերթադիր են, կոշտ, կաշենման, բլթակավոր կամ ամբողջական, ատամնաեզր, կարճ կոթուններով, թավոտ կամ մերկ։ Ծաղիկները միասեռ են, մանր։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը միասերմ կաղին է։ Պարունակում է աղաղանյութեր (տանիդներ), վիտամին C, օսլա և այլն։ Տարածված է կաղնու 6 հիմնական տեսակ՝ արևելյան կամ խոշորառէջ, արաքսյան, վրացական, ծակոտիավոր և այլն։Առաջին 80 տարում կաղնին աճում է դեպի վեր՝ հասնելով մինչև 50 մ բարձրության, իսկ հետո ողջ կյանքի ընթացքում շարունակում է աճել լայնքով (հաստությամբ)։ Պտուղը միասերմ կաղին է՝ հաճախ ամփոփված բաժականման փայտե պտղակալում։ Կաղնին ապրում է 500-600 (երբեմն՝ մինչև 1000 և ավելի) տարի։

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ կեղևի եփուկը լայնորեն կիրառվել է արյունային լուծի, խոլերայի, ստամոքսային և աղիքային արյունահոսությունների, առատ դաշտանի, լնդախտի, ռախիտի, սնկային և ծանր մետաղների աղերով թունավորումների, լյարդի և փայծաղի հիվանդությունների, հատկապես պառկելախոցերի ժամանակ և այլն։ Միջին Ասիայի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկները հայտնի են որպես ջերմ իջեցնող, ատամնացավը և լուծը դադարեցնող միջոց։ Ն. Պ. Իորիշի ցիտումով, ըստ Կ. Ապինիսի, կաղնու տերևներից և պտուղներից մեղրով թեյը հիանալի միջոց է թոքերի, ստամոքսի և լյարդի մի շարք հիվանդությունների դեպքում։ Նույն ցիտումով, ըստ Էրտելի և Բաուերի, կաղնու պտուղներից և կեղևից պատրաստված մեղրով թեյը օգտակար միջոց է գեղձախտով հիվանդներին։ Ն. Գ. Կովալևան կաղնու կեղևը առաջարկում է նևրալգիաների և տրիխոմոնադային կոլպիտների բուժման համար։ Որոշ տեղերում կեղևի եփուկով բուժում են գլխի ճարպային սեբորեան։ Ժողովրդական բժշկության մեջ բուժական լայն կիրառում ունի կաղնու պտուղներից պատրաստված սուրճը, որը նշանակվում է գեղձախտի և նյարդային ցնցումների ժամանակ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s