Կրկնություն փաթեթ 5

Դասարանական և տնային առաջադրանքներ

Առաջադրանք 1

Լուծում։

30-1,2,3,5,6,

25-1,5,25

100-1,2,4,5,10,20,50,100

64-1,2,4,8,32,64

90-1,2,3,9,10,30,45,90,

105-1,3,5,35,105

Առաջադրանք 2

Լուծում։

70-1,2,5,7,10,70,

45-1,3,5,9,45

60-1,2,3,4,5,6,10,12,60,

56-1,2,4,6,7,8,56,

Առաջադրանք 3

Գտի՛ր հետևյալ թվերի ընդհանուր բաժանարարները։

12 և 20

12-ի բաժանարարները-1,2,3,4,6,12

20-ի բաժանարարները – 1,2,3,4,5,10,20

12-ի և 20-ի ընդհանուր բաժանարարները –1,2,3,4

24 և 64

24-ի բաժանարարները-1,2,3,4,6,8,12,24

64-ի բաժանարարները –1,2,4,8,64

24-ի և 64-ի ընդհանուր բաժանարարները -1,2,4,8

25, 75 և 100

25-ի բաժանարարները-1,5,25

75-ի բաժանարարները – 1,3,5,25,75

100-ի բաժանարարները -1,2,4,5,10,20,25,50,100

25-ի, 75-ի  և 100-ի ընդհանուր բաժանարարները -1,5,25

Առաջադրանք 4

Լուծում։ 50:5=10 21:3=7 10-7=3 30:3=10

Այժմ փորձի՛ր պատասխանել հարցերին․

Ա)30մ

Բ)շունը

Գ)3

Դ) ոչ

Ե)3,12

Զ)3

Առաջադրանք 5

Որքա՞ն ժամանակ կանցնի 11անց 20 րոպեից մինչև 17 անց 17 րոպե։

Լուծում։ 5ժամ 57րոպե

Առաջադրանք 6

Լուծում։120

Առաջադրանք 7

Լուծում։

Թեստ 8

Թեստը տեղադրում ենք բլոգում, սկսում աշխատել:

Կամակոր  թագավորը 

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս: 

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս: 

– Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, –  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ: 

 – Լավ, – ասում է թագավորը, – բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ: 

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի: 

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում: 

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է  դերձակը̀  գլուխ  տալով, – քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս: 

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում: 

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին: 

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է  դերձակը, – ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: 

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին: 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    դերձակներին  

    կարճ 

   թախտին  

    մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը. 

Հագուստ կարող 

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված. 

    ա/ գլուխը  դատարկ   –  հիմար, անխելք, տգետ 

     բ/ թև առնել  –  ոգևորվել, ոգեշնչվել 

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի 

     դ/ ձեռք մեկնել –  ձեռքով անել, հեռանալ 

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր. 

      ա/ օրերից 

      բ/  գլուխ                           

      գ/ թագավոր 

       դ/ ոչինչ 

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը: 

   երկրի                       գոյական

  Երկար                           ածական

   դերձակ                   գոյական

   ասում է                      բայ 

6.Տեքստում  ընդգծված  նախադասությունից  դո՛ւրս  գրիր  ենթական և ստորոգյալը:

Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում:

   Ենթակա-Թագավորը            

   Ստորոգյալ-Քաշում  է

7.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն: 

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:  

    -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը. 

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է: 

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները. 

    ա/ Ծաղիկը    ծաղկին   նայելով  է  բացվում: 

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի: 

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք: 

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի  գնա

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/ 

10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել: 

  Որովհետև կամակոր էր:

11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: 

Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին: 

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում: 

– ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: 

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին: 

Սուտասանը

    14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու: 

   5 ամիս անդադար կաշխատեցնեի:

15.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը: 

   Հնարամիտ դերձակը