Իրական և կեղծ մետաղադրամներ

Պատմությունը

Հնում  մետաղները   ամենայն ուշադրությամբ կշռվում էին լծակավոր կշեռքի վրա։

Հնում ոսկին, արծաթը կամ մթերքը հաճախ կշռում էին լծակավոր կշեռքով։Լծակավոր կշեռքը կազմված է անշարժ ձողի վրա ամրացված 2 շարժական լծակներից։ Այս կշեռքի հիմնական բաղադրիչը ձողն է։ Ձողի երկու թևերը խաղում են լծակի բազուկի դեր, սրանց ծայրերից կախվում են կշռաթասեր, որոնցից մեկում դրվում է կշռվող իրը կամ նյութը, մյուսում՝ կշռաքարը: Կշռման պրոցեսը համարվում է կայացած է, եթե այդ երկու հակադիր մոմենտները միմյանց հավասարակշռում են: Կշեռքի լծակի թևերը կարող են լինել տարբեր երկարության, եթե կշռաքարը պարունակող թևը երկար է, դա թույլ է տալիս փոքր կշռաքարերով չափել ծանր բեռներ:

Հնում   լծակավոր կշեռքի միջոցով  մետաղադրամների   ավելի  ծանր լինելը պարզում էին   հետևյալ կերպ՝ լծակավոր  կշեռքն  ուներ  2 կշռաթաս։ Կշեռքի յուրաքանչյուր կշռաթասերի մեջ  դնում էին մետաղադրամ։    Կշեռքի այն կշռաթասը, որը ավելի  ներքև էր իջնում, դրա մեջ էլ գտնվում էր  ավելի ծանր մետաղադրամը։

Պարզվում է, որ մետաղադրամների թեթև կամ կեղծ լինելը մենք կարող ենք պարզել լծակավոր կշեռքի միջոցով։ Երկու միատեսակ մետաղադրամներից ավելի թեթևը  կեղծ է։

Օրինակ 1՝   2 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։   Լծակավոր  կշեռքի ամենաքիչը  քանի՞  կշռումով  կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Ինչպե՞ս  կարելի է դա պարզել։

Լուծում՝ Երկու մետաղադրամները դնում ենք տարաների մեջ ,որը ավելի բարձր եղավ, դա կեղծն է:

Քանի որ լծակավոր  կշեռքն  ունի 2 կշռաթաս,  ապա  կշռաթասերից յուրաքանչյուրի մեջ կդնենք 2։2=1 մետաղադրամ։ Քանի որ երկու միատեսակ մետաղադրամներից ավելի թեթևը  կեղծ է, ապա կշեռքի այն կշռաթասը, որը ավելի վեր կբարձրանա, դրա մեջ  էլ կգտնվի կեղծ մետաղադրամը։

Օրինակ՝ 2      3  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր  կշեռքի ամնաքիչը  քանի՞  կշռումով  կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Լուծում՝ Երկուսը դնում ենք տարաների մեջ, որ մեկը թեթև եղավ, դա կեղծն է, իսկ եթե հավասար եղան, երրորդը կեղծն է:

Քանի որ լծակավոր  կշեռքն  ունի 2 կշռաթաս,  ապա  2 կշռաթասերից  յուրաքանչյուրի մեջ կդնենք 3։3=1  մետաղադրամ, իսկ մյուսը կպահենք ձեռքում(կամ կդնենք մի կողմ)։ Քանի որ երկու միատեսակ մետաղադրամներից ավելի թեթևը  կեղծ է, ապա կշեռքի այն կշռաթասը, որը ավելի վեր կբարձրանա, դրա մեջ  էլ կգտնվի կեղծ մետաղադրամը։ (Քանի որ լծակի այն կշռաթասը, որի մեջ  ավելի ծանր մետաղ է դրված ավելի ներքև է իջնում)։ Սակայն, եթե կշեռքը գտնվի հավասարակշռության մեջ, ապա կշեքի վրա դրված մետաղադրամները իրական են, ուրեմն  այն մետաղադրամը, որը չենք դրել կշռաթասերից  և ոչ մեկի մեջ, դա էլ կլինի կեղծը։

Լուծեք կեղծ և իրական մետաղադամների վերաբերյալ խնդիրները

1 4  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։ Երկուական մետաղադրամ պետք է կշռենք լծակավոր կշեռքով, որն ավելի թեթև է ,այնտեղ է կեղծ մետաղադրամը.

2 8  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից: 8:2=4 4:2=2 2:2=1

3․ 5 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։ Երկու հատ մեկի մեջ, երկու հատ միյուսի մեջ, եթե հավասար եղան ,հինգերորդը կեղծ է, իսկ որը ավելի բարձր եղավ ,դա կեղծն է:

4 10 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։ Հինգ մետաղադրամ մեկի մեջ, հինգ մետաղադրամ միյուսի մեջ ,որը ավելի թեթև եղավ, դա կեղծն է:

5 6  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։ Երեքը մեկի մեջ , իսկ մնացած երեքը միյուսի մեջ,որը ավելի թեթև եղավ, դրանց մեջ է գտնվում կեղծ մետաղադրամը: Դրանցից երկուսը դնելու ենք  լծակավոր  կշեռքի  վրա, որը թեթև եղավ, դա կեղծն է, իսկ եթե հավասար եղան, այն մետաղադրամը, որը չեինք դրել ,դա է կեղծ:

6․ 7  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։ Ամեն մեկի մեջ դնում ենք երեք մետաղադրամ ,եթե հավասար են լինում ,ուրեմն այն մետաղադրամը, որը չէինք դրել, այդ մետաղադրամը կեղծ է: Իսկ եթե դրանցից որևէ մեկը թեթև է ,դրա մեջ է գտնվորմ կեղծ մետաղադրամը :Այդ երեքից երկուսը դնում ենք  լծակավոր  կշեռքի վրա ,եթե հավասար են լինում ուրեմն որը չեինք դրել ,դա կեղծն է, իսկ եթե հավասար չեղան, որը թեթև է ,դա կեղծն է:

7․9  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր  կշեռքի ամնաքիչը  քանի՞  կշռումով  կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։ Երեք

8 12  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր  կշեռքի ամնաքիչը  քանի՞  կշռումով  կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։Երեք

9․ 27 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս   կարելի է   լծակավոր   կշեռքի  3 կշռումով    գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։Ամեն մեկի մեջ դնում ենք 9-ական մետաղադրամ, եթե հավասր են լինում ,այն մետաղադրամը, որը չէինք դրել,  կեղծ մետաղադրամն է, իսկ եթե հավասար չեն լինում, որը ավելի թեթև եղավ ,դրա մեջ է գտնվում կեղծ մետաղադրամը: 3 -ական ամեն մեկի մեջ դնում ենք ,եթե հավասար են լինում այն մետաղադրամը ,որը չէինք դրել, դա է կեղծ մետաղադրամը. Ապա մեկական մետաղադրամները դնում ենք նժարներին, իսկ մեկը պահում մեր ձեռքում, որը թեթև է, կեղծը դա է,եթե հավասար են, ապա կեղծը մեր ձեռքինն է:

10․ 81  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարելի է  լծակավոր   կշեռքի  4 կշռումներից   հետո    գտնել  կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։ 40-ական մետաղադրամ դնում ենք ամեն մեկի մեջ, եթե հավասար են լինում ,այն մետաղադրամը, որը չէինք դրել, դա է կեղծ մետաղադրամը, իսկ եթե ահավասար չեն լինում , որը ավելի թեթև եղավ ,դրա մեջ է գտնվում կեղծ մետաղադրամը: 20-ական դնում ենք ամեն մեկի մեջ  ,որը ավելի թեթև եղավ, դրա մեջ է գտնվում կեղծ մետաղադրամը:

Մայրենի(դասարանական և տնային առաջադրանքներ) 18.05.2021

Մայիսի 18

Առաջադրանքներ դասարանում և տանը

  1. Բառերից անջատի´ր նախածանցները:

Վերհանել, դժբախտ, անհնար, չկամ, չգալ, դժգոհ, անհեռատես, արտաբյուջե, ներմուծել:

Վերհանել-վեր

դժբախտ-դժ

անհնար-ան

չկամ-չ

չգալ-չ

դժգոհ-դժ

անհեռատես-ան

արտաբյուջե -արտ

ներմուծել-ներ

  1. Պարզ բառերին արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բարդ բառեր:

Շուն, գինի, բույս, հույս, լույս, տարի, օր:

Շուն-շնաձուկ

գինի-գինետուն

հույս-հուսախաբ

լույս-լուսամուտ

տարի-տարեմուտ

օր-օրացույց

3. Գրի´ր բառերի առաջին արմատները չհնչյունափոխված ձևով և որոշի´ր, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝ լուսամուտ- լուս-լույս

Լուսամուտ, այգեպան, սիրահար, առվակ, գոտեպնդել, մթնել, հուսահատություն, ընկուզենի,  գրող, Էջմիածին:

լուսամուտ- լուս-լույս

այգեպան-այգի

սիրահար-սեր

առվակ-առու

գոտեպնդել-գոտի

մթնել-մութ

Հուսահատություն-հույս

ընկուզենի-ընկույզ

գրող-գիր

Էջմիածին-իջնել

  1. Առանձնացրո´ւ գոյականները:

Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով, վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:

Գոյական- աշխատանք, հիշողություն , հոգիներին ,մազերից,գրիչով,խոսքով,տնտեսուհի:

5. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

        Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր

       Դասացուցակ, չտես, մարդակեր, յուղոտ, հացաման, ամանեղեն, լուսավոր, լուսամուտ, անտեսանելի, խոշորացույց, ցուցամատ, դռնակ, լավություն, անհոգնել, դժգոհ, քարոտ, պարսկուհի, հայուհի, Վրաստան:

Դասացուցակ-դաս+ա+ցուցակ

չտես-չ+տես

մարդակեր-մարդ+ա+կեր

յուղոտ-յուղ+ոտ

հացաման-հաց+աման

ամանեղեն-աման+եղեն

լուսավոր-լույս+ա+վոր

լուսամուտ-լույս+ա+մուտ

անտեսանելի-ան+տես+ա+նելի

խոշորացույց-խոշոր+ա+ցույց

ցուցամատ-ցույց+ա+մատ

դռնակ-դուռ+ակ

լավություն-լավ+ություն

անհոգնել-ան+հոգնել

դժգոհ-դժ+գոհ

քարոտ-քար+ոտ

պարսկուհի-պարսիկ+ուհի

հայուհի-հայ+ուհի

Վրաստան -վրացի+ստան

  1. Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

        Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն

        Բ. Եղեն, ան, դժ,ային, ստան, ուհի

Հացեղեն,Հայաստան,հնդկուհի,անհոտ,դժգոհ,գարնանային

  1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)

Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:

Թախտ, զմրուխտ, նախշունճամփորդ, ճեղք, կողպեք, գաղտնիք, ճամփորդել,սանդուղք,  վախկոտ, տախտակ, եղբայր, նուրբ, երփներանգ, համբուրել:

Մի մարդ է լինում, երբ աշխատանքից գալիս է ,նստում է թախտին ու պատուհանից տեսնում , որ իր տնկած ծառը ճեղքվել է: Նա հարց ու փորձ է անում և գտնում այդ խնդրի լուծումը: Ճամփորդը ճամփորդեց և գտավ մի շատ հետաքրքիր և միաժամանակ շատ թանկարժեք զմրուխտ :Գտած զմրուխտը շատ նախշուն էր, բայց մինչև չբացեր թափանցիկ դուռը ,չէր կարող վերցնել այդ նուրբ զմրուխտը, որը փակված էր կողպեքով, բայց դեռ դա էլ հեչ, մինչ այդ, այտեղ կար սանդուղք և շատ դժվար ճանապար ,չնայած նրան, որ նա վախկոտ էր ,նա հաղթահարեց այդ ճանապարը և տախտակների վրայով անցնելով,հասավ իր նպատակին:Այնտեղ հանդիպեց իր եղբորը,որը համբուրեց նրան և տարավ իր երփներանգ այգին: