Վերջին թեստ

 Անհասկանալի առաջադրանքները կարող եք բաց թողնել, դասարանում կքննարկենք:

Ա. Լինդգեն.

Մանչուկն ու Կառլսոնը  

(հատված)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք; 

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են: 

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա: 

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում: 

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թրչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի: 

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում: 

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:  

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար: 

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա: 

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը. 

-Ռիկի՛, Ռիկի՛: 

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի: 

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ: 

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը: 

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի: 

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ: 

1.      Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբողջ  

թրչել

կդարձնե՞ն  

երբեք

2.      Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/սովորական-անսովոր 

բ/փոքրիկ-մեծ 

գ/  սիրունիկ-տգեղ
դ/տխուր-ուրախ

 

3.      Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ: 

——————————————————————— անուրախ —————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

4.      Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է. 

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել 

գ/վնասել 

դ/կաշկանդել

 

5.      Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով 

ա/ավարիա —աֆտովթար
բ/աֆիցեր— սպա
գ/դիրեկտոր—տնօրեն
դ/զիբիլ—աղբ 

6.      Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով: 


Երեխաներ
մարդիկ
մեծերը
բոլորը

աստղերը 

7.      Տեքստից դո՛ւրս գրիր չորս  բայ:
ապրել

զգալ

թրչել

կանչել

դարնալ              

             

8.      Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից: 

ա/ Ավելի լավ է դառը, ճշմարտությունը քան քաղցր սուտը: 

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի: 

գ/Ամեն գործի վերջն է գովելի: 

դ/դատարկ տակառը բարձր ձայն կհանի: : 

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

 

9.      Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
                                 Արևածաղիկ 

10.   Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ : 

 

11.   Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը: 
 

12.   Նկարագրի՛ր Կառլսոնին:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա: 

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թրչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի: 


 

13.   Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
Ոչ, որովհետև շատ տխուր կանցներ, երբ հանդիպեի Կառլոսին:

 

14.   Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը երազում էր շուն պահել:

 

15.   Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
Հենց այնպես, ինչպես ավարտվեց: