Թեստ9

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում. 

  – Ես եկա˜… 

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր: 

  Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

  – Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս: 

  Մայրը ծիծաղում էր. 

  – Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել: 

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց. 

  – Ես եկա˜… 

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբըփորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ: 

  – Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող: 

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել: 

  – Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել

  – Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի: 

  Լիլին վազելով եկավ. 

  – Ես եկա˜… 

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց. 

  – Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել): 

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                   

         լրացնելով բաց թողած տառերը:
         խնդիր

          փորձում  

         ընդամենը  

         բախտն  

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:  

  ա/արագ վազել 

  բ/ծառեր տնկել 

  գ/ճյուղերը կոտրել 

  դ/բռնելով բարձրանալ 

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները 

հրաշալի   ցնցող

ցատկոտելով   թռնելով

բարկացել ջղայնացել 

_______________                  _________________ 

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը. 

         ա/ պատմություն  –  ածանցավոր 

          բ/ շատախոս – բարդ 

          գ/ սովորական –  ածանցավոր 

          դ/ փոքրիկ – պարզ 

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր 

տարբերակում է սխալ նշված:  

ա/իրավիճակ – ածական 

       բ/պատուհան – գոյական 

       գ/որովհետև – շաղկապ 

        դ/վեց – թվական 

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական: 

         _________________                ____________________ 

         _________________                ____________________ 

         _________________               _____________________ 

         _________________               _____________________ 

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին. 

        լինել                լինում 

     չստանալ       չստացավ                 

       ընկնել              ընկավ 

     սովորեցնել      կսովորեցնեմ

 8.Ո՞րն է տրված նախադասության ենթական. 

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: 

ա/գնդակը +

բ/Սարգիս 

գ/քեռու 

դ/պատուհանը 

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները: 

Գիտունի հետ քար քաշիր,  Ա         Դ սուտը աշխարհը կքանդի 

Լեզուն չլիներ,      Բ                                Գ  խրատն ինչ կանի չարին 

Անձրևն ինչ կանի քարին,       Գ           Բ ագռավները աչքերը կհանեին 

Մինչև ճիշտը գա,   Դ                              Ա անգետի հետ փլավ մի կեր 

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: 

Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր: 

    Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ լինում: 

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը. 

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս: 

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ: +

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը: 

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում: 

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին. 

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի: 
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ: 
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է: +
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում: 

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:  

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր: 

                  Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել: 

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:  

              Լիլին տղաներին օգնեց ցանկապատի ետևից գնդակը հանել։

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց: 

              Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց. 

  — Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ։

Ամփոփում

  1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների գումարին:
  2. 9760          2) 9076           3) 9670                       4) 9706 +                    5) 97760:
  3. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք   0-ով:
  4. 9-ով           2) 90-ով           3) 999-ով                     4) 99-ով                       5) 900-ով +:
  5. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
  6. կմեծանա 11-ով                2) կփոքրանա 11-ով               3) կմեծանա 5-ով+                              4) կփոքրանա 5-ով               5) կմնա նույնը:
  7. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:  

1) 5                  2) 6                  3) 12                4) 7                 4) 10+:

  • Ընտրիր այն թվանշանը, որը 5075< 50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով անհավասարությունը ճիշտ լինի:
  • 8+              2) 0                  3) 5                  4) 4                  5) 6
  •  Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են  աճման   կարգով: 
  • 4626, 5319, 78427, 62436

2) 78427, 62436, 5319, 4626             

3) 78427, 62436, 4626, 5319 

4) 4626, 5319, 62436, 78427

5) 40346, 39999, 39998, 29999+

  •      ժամը րոպեներով արտահայտած կլինի
  • 12              2) 6+                3) 20                4) 30                5) 4:
  •  5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
  • 3550                    2) 5530            3) 5035             4) 5553            5) 5350+:
  • Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
  • 26              2) 18                3) 9+                4) 30                5) 36:
  •  Գծագրում ներկված է պատկերի
  •      մաը          2)  մասը                    3)  մասը                                            4)  մասը+                  5)  մասը:
  1. 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ:  904+14=918   918:10=91(8մն)
  2. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը: 4
  3. 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:
  4. AC հատվածի   երկարությունը 6սմ 7մմ է,  BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  AB  հատվածի   երկարությունը միլիմետրերով: 67+84=151
  5. Հաշվիր   3900+( 2100:3-          12×50)=38300  արտահայտության արժեքը:
  6. Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին: 6+6=12 12+12+12+12=48
  7. Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը որքա՞ն պետք է վերադարձնի:

300×8=2400  5000-2400=2600

Ամփոփում

Ամփոփում

  1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների գումարին:
  2. 9760          2) 9076           3) 9670                       4) 9706 +                    5) 97760:
  3. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք   0-ով:
  4. 9-ով           2) 90-ով           3) 999-ով                     4) 99-ով                       5) 900-ով +:
  5. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
  6. կմեծանա 11-ով                2) կփոքրանա 11-ով               3) կմեծանա 5-ով+                              4) կփոքրանա 5-ով               5) կմնա նույնը:
  7. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:  

1) 5                  2) 6                  3) 12                4) 7                 4) 10+:

  • Ընտրիր այն թվանշանը, որը 5075< 50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով անհավասարությունը ճիշտ լինի:
  • 8+              2) 0                  3) 5                  4) 4                  5) 6
  •  Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են  աճման   կարգով: 
  • 4626, 5319, 78427, 62436

2) 78427, 62436, 5319, 4626             

3) 78427, 62436, 4626, 5319 

4) 4626, 5319, 62436, 78427

5) 40346, 39999, 39998, 29999+

  •     ժամը րոպեներով արտահայտած կլինի
  • 12              2) 6+                3) 20                4) 30                5) 4:
  •  5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
  • 3550                    2) 5530            3) 5035             4) 5553            5) 5350+:
  • Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
  • 26              2) 18                3) 9+                4) 30                5) 36:
  •  Գծագրում ներկված է պատկերի
  •      մաը          2)  մասը                    3)  մասը                                            4)  մասը+                  5)  մասը:
  1. 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ:  904+14=918   918:10=91(8մն)
  2. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը: 4
  3. 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:
  4. AC հատվածի   երկարությունը 6սմ 7մմ է,  BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  AB  հատվածի   երկարությունը միլիմետրերով: 67+84=151
  5. Հաշվիր   3900+( 2100:3-          12×50)=38300  արտահայտության արժեքը:
  6. Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:
  7. Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը որքա՞ն պետք է վերադարձնի: