Թանգարան

Տեղեկություններ հավաքել թանգարանների մասին և հրապարակել բլոգներում։

«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Գաֆեսճյան արվեստի կենտրոն, բացվել է 2009 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առաքելությամբ։

Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936)։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Դժբախտաբար, այս նախագիծը խոր մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադ ոճի թորոսյանական ընկալումն իր մեջ ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով՝ մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով։
«Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունն է» հուշակոթող, 2001 թ․

ԷՐԵԲՈՒՆԻ ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է ՀՀ Կառավարության 1968 թվականի մայիսի 24-ի որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները: Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968 թվականի հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի:

Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ այցելում են թանգարան` իրենց ստացած տպավորությունների մասին գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում: Միայն 2009թ. թանգարանն ունեցել է 17 200 այցելու:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:

Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, որն առաջինն էր այդ ժամանակ ԽՍՀՄ տարածքում, բացվեց 1972-ին Հենրիկ Իգիթյանի կողմից: Այն գտնվում է Մաշտոցի պողոտայում ՝ Երևանի կենտրոնական մասում:

Թանգարանի առաջին ցուցահանդեսը 60-ականների հայ և սփյուռքահայ նկարիչների հավաքածուից էր: Աստեղի այցելուների թվում են եղել շատ հայտնիներ ՝ Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկին, իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին, գրող Չինգիզ Այթմատովը, մեքսիկացի նկարիչ Դավիդ Ալֆարո Սիկեյրոսը, իտալացի բանաստեղծ և սցենարիստ Տոնինո Գուեյրան, իտալացի նկարիչ Ռենատո Գուտուզոն, գրողներ Ուիլյամ Սարոյանը, Աղասի Այվազյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: .

Շատ նկարիչներ են իրենց աշխատանքները նվիրել ժամանակակից արվեստի թանգարանին: Այստեղի ուշագրավ ցուցանմուշներից են Մինաս Ավետիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Հարություն Լակենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Վրույր Գալստյանի, Գայանե Խաչատրյանի, Աշոտ Հովհաննիսյանի և շատ ուրիշների աշխատանքները:

Վերջին շրջանում թանգարանում կարող եք տեսնել երիտասարդ և տաղանդավոր նկարիչների գործեր, օրինակ ՝ Սարգիս Ամալբաշյանի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինա Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Ռուբեն Գրիգորյանի և այլոց:

Այս նկարիչները հիանալի համբավ ունեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, որտեղ հաճախ հրավիրվում են անհատական ցուցահանդեսների:

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կան նաև աշխարհահռչակ երիտասարդ նկարիչներ Թալին Զաբունյանի (Ֆրանսիա), Զիտա Աֆշարի (ԱՄՆ), Գերրի Ջոնի (ԱՄՆ), Սեմ Գրիգորյանի (Գերմանիա), Մայքլ Գորմենի (ԱՄՆ), Հարություն Ջինանյանի(«Ջինո») (Ռուսաստան), Վաչե Դեմիրճյանի ( Ֆրանսիա), Լորան Նիսու Սունգի (Ֆրանսիա), Շարիս Կարապետյանի (Ֆրանսիա), Սեբաստիանոյի (ԱՄՆ), Կարեն Բիստեդի և Քրիս Բրաունի (ԱՄՆ), Հայկ Մեսրոպյանի (Շվեյցարիա) և Օնիկ Աթամյանի (Անգլիա) աշխատանքներից:

2004-ին ամերիկացի բարերար Գրիգոր Մուրադյանը թանգարանին նվիրեցեց Էմիլ Կազազի կտավներն ու քանդակները, իսկ 2010-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» թանգարանի համար գնեց Գարեն Բեդրոսյանի քանդակները Կանադայից։