Մայիսի 18
Առաջադրանքներ դասարանում և տանը
- Բառերից անջատի´ր նախածանցները:
Վերհանել, դժբախտ, անհնար, չկամ, չգալ, դժգոհ, անհեռատես, արտաբյուջե, ներմուծել:
Վերհանել-վեր
դժբախտ-դժ
անհնար-ան
չկամ-չ
չգալ-չ
դժգոհ-դժ
անհեռատես-ան
արտաբյուջե -արտ
ներմուծել-ներ
- Պարզ բառերին արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բարդ բառեր:
Շուն, գինի, բույս, հույս, լույս, տարի, օր:
Շուն-շնաձուկ
գինի-գինետուն
հույս-հուսախաբ
լույս-լուսամուտ
տարի-տարեմուտ
օր-օրացույց
3. Գրի´ր բառերի առաջին արմատները չհնչյունափոխված ձևով և որոշի´ր, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Օրինակ՝ լուսամուտ- լուս-լույս
Լուսամուտ, այգեպան, սիրահար, առվակ, գոտեպնդել, մթնել, հուսահատություն, ընկուզենի, գրող, Էջմիածին:
լուսամուտ- լուս-լույս
այգեպան-այգի
սիրահար-սեր
առվակ-առու
գոտեպնդել-գոտի
մթնել-մութ
Հուսահատություն-հույս
ընկուզենի-ընկույզ
գրող-գիր
Էջմիածին-իջնել
- Առանձնացրո´ւ գոյականները:
Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով, վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:
Գոյական- աշխատանք, հիշողություն , հոգիներին ,մազերից,գրիչով,խոսքով,տնտեսուհի:
5. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:
Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր
Դասացուցակ, չտես, մարդակեր, յուղոտ, հացաման, ամանեղեն, լուսավոր, լուսամուտ, անտեսանելի, խոշորացույց, ցուցամատ, դռնակ, լավություն, անհոգնել, դժգոհ, քարոտ, պարսկուհի, հայուհի, Վրաստան:
Դասացուցակ-դաս+ա+ցուցակ
չտես-չ+տես
մարդակեր-մարդ+ա+կեր
յուղոտ-յուղ+ոտ
հացաման-հաց+աման
ամանեղեն-աման+եղեն
լուսավոր-լույս+ա+վոր
լուսամուտ-լույս+ա+մուտ
անտեսանելի-ան+տես+ա+նելի
խոշորացույց-խոշոր+ա+ցույց
ցուցամատ-ցույց+ա+մատ
դռնակ-դուռ+ակ
լավություն-լավ+ություն
անհոգնել-ան+հոգնել
դժգոհ-դժ+գոհ
քարոտ-քար+ոտ
պարսկուհի-պարսիկ+ուհի
հայուհի-հայ+ուհի
Վրաստան -վրացի+ստան
- Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:
Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն
Բ. Եղեն, ան, դժ,ային, ստան, ուհի
Հացեղեն,Հայաստան,հնդկուհի,անհոտ,դժգոհ,գարնանային
- Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)
- Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
Թախտ, զմրուխտ, նախշուն, ճամփորդ, ճեղք, կողպեք, գաղտնիք, ճամփորդել,սանդուղք, վախկոտ, տախտակ, եղբայր, նուրբ, երփներանգ, համբուրել:
Մի մարդ է լինում, երբ աշխատանքից գալիս է ,նստում է թախտին ու պատուհանից տեսնում , որ իր տնկած ծառը ճեղքվել է: Նա հարց ու փորձ է անում և գտնում այդ խնդրի լուծումը: Ճամփորդը ճամփորդեց և գտավ մի շատ հետաքրքիր և միաժամանակ շատ թանկարժեք զմրուխտ :Գտած զմրուխտը շատ նախշուն էր, բայց մինչև չբացեր թափանցիկ դուռը ,չէր կարող վերցնել այդ նուրբ զմրուխտը, որը փակված էր կողպեքով, բայց դեռ դա էլ հեչ, մինչ այդ, այտեղ կար սանդուղք և շատ դժվար ճանապար ,չնայած նրան, որ նա վախկոտ էր ,նա հաղթահարեց այդ ճանապարը և տախտակների վրայով անցնելով,հասավ իր նպատակին:Այնտեղ հանդիպեց իր եղբորը,որը համբուրեց նրան և տարավ իր երփներանգ այգին: