Թեսթ 5

Թեսթ 5 

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը 

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու: 

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ: 

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:  

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ: 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
տնօրենի

 երգել
վերադարձա

առաջին  

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը. 

 ա/ ստիպված
 բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին+
 դ/ սառնասրտորեն  

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ        Միայնակ 

բ/  սաստիկ    Ուժգին 

գ/ նոր             թարմ 

դ/ փոքր            աննշան

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. 

ա/ բնակարան – պարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր  

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.  


   ա/ լապտերների 

   բ/ ծափահարությունների 

   գ / աչքերում 

   դ/ դերասանուհին 

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.  

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական  

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին. 

տանել                  տանում էր 

թողնել                      թողեց

հայտարարել                      հայտարարեցի

արտասվել                      արտասվում

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը. 

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա   –   մայրիկս 

ստորոգյալ    տանում էր 

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվեց ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:    

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: 

11  Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:
Իր մայրիկին
12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
Երբ իր մոր ձայնը խզվեց տնօրենը բեմը տրամադրեց նրան:

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.  

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը  

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.  

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել 

 բ/ անվերջ ծիծաղում էր  

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել  

դ/ ձանձրույթից հորանջում էր  

15. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

Նա վորոշել էր դերասան դառնա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s