Մարտի 30 -ից ապրիլի 3-ը
Ես առավոտյան արթնանում եմ,հագնվում,լվացվում,սանրվում և նախաճաշում:
Ես ամեն օր կատարում եմ ինձ հանձնարարված նախագծերը:
Ընտանեկան նախագծերից կատարել եմ ընկեր Հասմիկի ՝Զատիկին վերաբերող նախագիծը,երգել եմ եղբորս հետ:
Իմ օրը ընտանիքիս հետ շատ լավ է անցնում:
Ես դուրս եմ գալիս բակ և հեծանիվ եմ քշում,գնդակ եմ խաղում:
Ցերեկը գիրք եմ կարդում:
Մարզական ժամին դրսում հեծանիվ քշելուց բացի իրիկունները հայրիկիս հետ մարզանք եմ անում:
Իմ օրվա ազատ ժամանակը տատիկիս հետ թղթախաղ եմ խաղում:
Տատիկիս հետ խաղացած թղթախաղը կոչվում է 11,որն ինձ օգնում է ավելի վարժ գումարում անել:
Մայրիկիս ու հայրիկիս հետ մոնոպոլյա եմ խաղում:
Մյուսներին կառաջարկեմ միանալ տեսակապով ,որ իրար հետ շփվենք:
Համացանցից գտնում եմ հետաքրքիր վիդեոներ ու դիտում:
Ես կարդում եմ ” Անտառային Հեքիաթներ”գիրքը,որը գրել է Վահագն Գրիգորյանը:Այս գիրքը վերցրել եմ մեր դպրոցի գրադարանից:
Ես դիտել եմ Հիսուս Քրիստոսի մասին պատմող ֆիլմը,շատ հետաքրքիր էր ու ինձ շատ դուր եկավ:
Ես ու եղբայրս նայում ենք “Փափուկ խաղալիք” և “Հարս չկա” հեռուստանախագծերը,իսկ ընտանիքով նայում ենք օրվա լուրերը:
Ընտանիքով իրիկունները քննարկում ենք հաջորդ օրվա անելիքները:
Ես ամեն օր պապիկիս հետ մեր տան դիմացի փոքրիկ այգու ծառերն եմ ջրում,որոնք տնկել է իմ պապիկը: