Ջաննի Ռոդարի
Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում: