Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:
Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:
Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:
Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:
Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:
Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:
Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:
– Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:
Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:
– Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:
Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:
Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Խարիսխ- Ծովի հատակին կառչող ճանկավոր հարմարանք, որ հաստատուն կանգնեցնում Է նավերն ու նավարկության այլ միջոցները:
Փութ-Ծանրության ռուսական չափ
Չքավոր- Չունևոր, աղքատ
- Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:
Երեկվա եղանակը շատ հրաշալի էր:
Ուժեղ փոթորիկ բարձրացավ երկինք:
Հավքված ժողովուրդը ուրախացավ այս եղանակի համար:
- Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:
Օրինակ՝ անտառներ-անտառ
Դաշտեր-դաշտ
Ծովեր-ծով
Օվկիանոսներ-օվկիանոս
Նավեր-նավ
Կղզիներ-կղզի
Խարիսխներ-խարիսխ
Ծառեր-ծառ
Ամպեր-ամպ
Արմատներ-արմատ
Ճյուղեր-ճյուղ
Բնակիչներ-բնակիչ
- Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
| Ինչպիսի՞ | Ի՞նչ | Ի՞նչ է անում |
| հրաշալի | անտառ | Լողում է |
| ուժեղ | դաշտ | Գնում է |
| զարմանալի | ծով | Բարձանում է |
| չքավոր | օվկիանոս | Աճում է |
| խեղճ | նավ | Սիրում է |
| հաստ | ծառ | Գտնվում է |
| խիստ | ամպ | Ուտում է |
| բարի | ճյուղ | Իջնում է |
| իմաստուն | բնակիչ | Ծռում է |
| համարձակ | կղզի | Ընկնում է |
- Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակիր բլոգում:
«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին» , «Ելակի ծառերի անտառում»
Ծիծաղի փոթորիկը
Լինում է չի լինում,մի երկիր է լինում:Այդ երկրում երբ մարդիկ ծիծաղում էին,փոթորիկ էր բարձրանում: Մի օր բոլորը հավաքվեցին ,որ պարզեն,թե ինչու՞ է,որ ուրիշ երկրներում ծիծաղից փոթորիկ չի լինում,իսկ իրենց երկրում փոթորիկ է լինում: Նրանք մտածում էին,որ փոթորիկը չի սիրում ծիծաղել և մոտավորապես մեկ տարի չծիծաղեցին:Այդ մի տարին փոթորիկ չեղավ ,նրաք շատ ուրախ էին, բայց չէին ծիծաղում,միայն ժպտում էին,որ փոթորիկ չլինի և այդպես սկսեցին ապրել՝առնց ծիծաղելու:
