Ջաննի Ռոդարի
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:
Հարցեր և առաջադրանքներ
- Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Թոթվում- Թափ տալ, թոթափել, թափահարել
Զանազան- Մեկը մյուսից տարբեր, իրար ոչ նման
Խրճիթ- Խղճուկ տուն
- Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:
Իմ կարծիքով Ինչուիկը տարօրինակ էր մտածում,նա նման չէր մյուս սովորական մարդկանց:
- Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:
Ինձ համար ձանձրալի է այն,որ պարապ եմ լինում,զբաղմունք չեմ ունենում:
- Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:
ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Որ դարակները մտնելու տեղ ունենան:
բ. – Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: Որ ապրի,թե չէ կսատկի:
գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Որ չընկնեն ցած:
դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:Որովհետև ձեռքեր չունեն:
ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:Որ կպնեն դեմքին:
- Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:
Հարցասիրություն-հարցնել,սիրել
Պատառաքաղ-պատառիկ,քաղել
Հուսահատվելով-անհույս,փայտահատ
Տեղափոխվեց-տեղաշարժ,փոխանցում
Նամականիշները-նամակագիր,նշումներ
Գարեջուր-գարեհատիկ,ջրառատ
հայտնագործություն-հայտնաբերել,գործել
թարսերես-թարսություն,աներես
- Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները:
Սովորական, թարս,զանազան, երկա՜ր, հարցասեր, զարմանալի, թարսերես:
- Գտի՛ր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:
Տղա-զվարճալի Սպասք-գեղեցիկ Բեղեր-կարճ Ստվեր-վախենալու Դեմք-տխուր
Հարց-հետաքրքիր Դանակ-սուր Կատու-սև Բարդի-կանաչ Գիտնական-խելացի
Դարակ-փոքրիկ Պատառաքաղ-սպիտակ Սար-բարձր Ամպ-կապույտ Կյանք-ուրախ
Սեղան-մեծ Ուսեր-լայն Գագաթ-կլոր Նամակ-տարօրինակ Գուլպա-տաք
Մարդիկ-բարի Պոչ-երկար Խրճիթ-հին Գարեջուր-թթված
Աչքեր-կապույտ Ձուկ-համեղ Տետր-բարակ Մորուք-երկար