07.04.2020

  1. Պատմի՛ր 84300 թվի մասին:
  • Թիվը գրի՛ր տառերով:ութանասունչորս հազար երեք հարյուր
  • 84300-ն ունի 0 տասնյակ և 0 միավոր
  • Հարևան թվերն են՝84301,84299
  • Հաջորդող թիվն է՝84301
  • Նախորդող թիվն է՝84299
  • Մեծացրո՛ւ 41789-ով:84300+41789=126089
  • Մեծացրո՛ւ 13970-ով:84300+13970=98270
  • Մեծացրո՛ւ 72084-ով:84300+72084=156384
  • Մեծացրո՛ւ 201470-ով:84300+201470=285770
  • Մեծացրո՛ւ 440064-ով:84300+440064=524364
  • Մեծացրո՛ւ 240747-ով:84300+240747=325047
  • Փոքրացրո՛ւ 30036-ով:84300-30036=54264
  • Փոքրացրո՛ւ 20101 – ով:84300-20101=64199
  • Փոքրացրո՛ւ 39009-ով:84300-39009=45291
  • Փոքրացրո՛ւ 20940-ով:84300-20940=63360
  • Փոքրացրո՛ւ 11048-ով:84300-11048=73252
  • Մեծացրո՛ւ 10 անգամ, 100 աննգամ։843000,8430000
  • Փոքրացրո՛ւ 10 անգամ, 100 անգամ8430,843
  • Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը, հարյուրյակը, հազարյակը 84310,84400,85300
  • Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր թիվը։34800
  • Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենամեծ թիվը։84300

Continue reading “07.04.2020”

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի


Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Continue reading “Մեծ գյուտարարը”

Կախարդական ձվիկը

Կախարդական ձվիկը մի օր բացվեց և նրա միջից դուրս եկավ մի շատ-շատ մեծ վիշապ, բայց այդ ձվիկը շատ փոքր էր: Մարդիկ շատ վախեցան, բայց վիշապը բարի էր և մի մարդ եկավ վիշապի մոտ, առանց վախենալու, որովհետև նա գիտեր ,որ վիշապը բարի է: Նա սկսեց պահել վիշապին,մի օր վիշապը կերավ մի  ձվիկ և սատկեց ,որովհետև այդ ձվիկը իր ձվիկն էր ,իսկ այդ ձվիկը գիտեք որ կախարդական էր:Այդ ձվիկը մեկ-մեկ բացվում էր և միջից կրակ էր դուրս գալիս:Կախարդական ձվիկը.png

Շաբաթվա հաշվետվություն

Մարտի 30 -ից ապրիլի 3-ը

Ես առավոտյան  արթնանում եմ,հագնվում,լվացվում,սանրվում և նախաճաշում:

Ես ամեն օր կատարում եմ ինձ հանձնարարված նախագծերը:

Ընտանեկան նախագծերից կատարել եմ ընկեր Հասմիկի ՝Զատիկին վերաբերող նախագիծը,երգել եմ եղբորս հետ:

Իմ օրը ընտանիքիս հետ շատ լավ է անցնում:

Ես դուրս եմ գալիս բակ և հեծանիվ եմ քշում,գնդակ եմ խաղում:

Continue reading “Շաբաթվա հաշվետվություն”

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

 

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:

Continue reading “Աչքերի գանգատը”

02.04.2020

  1. Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր և ամենամեծ թվերը։
Թիվը Ամենափոքր թիվը Ամենամեծ թիվը
25481 12458 85421
164892 124689 986421
200147 100247 742100
624100 100246 642100
395341 133459 954331
340007 340007 743000

Continue reading “02.04.2020”

Տարօրինակ հարցեր

 

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.

Continue reading “Տարօրինակ հարցեր”