- Կորյուն, «Վարք Մաշտոցի» երկի հեղինակ, որը համարվում է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցիկյանքի և գործունեության մասին տեղեկությունների հիմնական սկզբնաղբյուրը։
- Ագաթանգեղոս, «Պատմություն Հայոց» երկի հեղինակ, որտեղ ներկայացված է IV դարի սկզբին Հայաստանում քրիստոնեությունըպետական կրոն հռչակման պատմությունը, այդ ուղղությամբ Տրդատ Գ Մեծի և Գրիգոր Լուսավորչի գործունեությունը։
- Փավստոս Բուզանդ, «Պատմություն Հայոց» երկի հեղինակ, որտեղ պատմիչը շարադրել է 330-ից առ 387թվականը ընկած Հայաստանի պատմությունը։
- Եղիշե, իր «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկում մանրամասն շարադրել է 451թ. Սասանյան Պարսկաստանի դեմ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայերի ապստամբության պատմությունը։
- Ղազար Փարպեցի, հեղինակի «Պատմություն Հայոց» երկը և Հայաստանի մարզպան Վահան Մամիկոնյանինուղղված նամակը եզակի սկզբնաղբյուրներ են V դարի Հայաստանի պատմության ուսումնասիրության համար։ Հատկապես արժեքավոր է «Պատմություն Հայոցի» երրորդ մասը, որտեղ շարադրված է 481-84 թթ. Սասանյան Պարսկաստանի դեմ Վահան Մամիկոնյանիգլխավորած ապստամբության պատմությունը։
- Մամբրե Վերծանող, ըստ Թովմա Արծրունու՝ իր Մովսես անունով եղբոր հետ գրել է մի համառոտ «Պատմություն», որը, սակայն, չի հասել մինչև մեր ժամանակները։
- Մովսես Խորենացի, իր «Պատմություն Հայոց» երկում տվել է հնագույն ժամանակներից առ 440թ. թվականն ընկած Հայոց պատմական անցքերի նկարագրությունը։ Իր աշխատանքի համար հետագա հայ ուսումնասիրողների կողմից հորջորջվել է «Պատմահայր»։