1․ Ծանոթանալ Վարդան Այգեկցու առակագրությանը։Կարդալ և պատմել առակներ ձեր ընտրությամբ։
Իմաստուն զինվորը
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու։
Աղվեսը եւ առյուծը
Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։
Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.
-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։
Տգեղ կինը
Մի մարդ տգեղ կին ուներ։ Մի օր տեսնելով կնոջը անտրամադիր, հարցնում է.— Ինչո՞ւ ես տրտմել։ — Այսօր հայելուն նայեցի,— պատասխանում է կինը,— տգեղությանս պատճառով անտրամադիր դարձա։ — Դու մեկ անգամ նայելով ես այդքան տրտմել,— չի համբերում ամուսինը,— ես ամեն օր եմ տխուր, որովհետև ամեն օր եմ երեսդ տեսնում։
2. Որդարձվածքների իմաստն է սխալբացատրված:
1.ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել 2.երեսից կախվել – թախանձել 3.արյունը ջուր դառնալ – սահմռկել 4.աչքերը փակել – ժպտալ 5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել 6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ 7. գլխարկը գետնովը տալ –պատիվը կորցնել 8. գլխին տալ — զղջալ, ողբալ
<<Իմ ընկերը>> վերնագրով գրել պատմություն:
<<Իմ ընկերը>>
Ես արդեն իմ ըն կերուհու հետ շպվում եմ 2 տարի և բացի նրանից ուրիշ ոչ մեկին չեմ պատկերացնում ինձ ընկեր։ Ես ցանկանում եմ որ բլոր մարդիկ լինեն հավատարիմ և բարի ընկեր։