Մայրենի տնային աշխատանք

  1. Սկսում ենք ՝ <<Ես լրագրող եմ>>թեմայով նախագիծ։

Ներկայացնում եմ դպրոցս, ընտրության գործունեությունս, միջավայրս։

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, իմ դպրոցում շատ հետաքրքիր են անցնում դասերը։ Իմ ընտրության գործունեությունը գորգագործություն է ։Ես ունեմ արդեն երկու աշխատանք և սիրում եմ գործել։ Ինձ շրջապատում են լավ ուսուցիչներ և լավ ընկերեներ ,իմ ընկերները իրձ օգնում են դասերում, իսկ դասատուները լավ են բացատրում դասերը։ Եվ դպրոցում և տանը իմ միջավայրը շատ դրական է, ես շրջապատված եմ ինձ սիրող մարդկանցով։

2. Անհրաժեշտության դեպքում գրել <<Ը>> տառը․

հյուրընկալ, անակնկալ, դյուրընկալ, առնչվել, երկնչել, խոչընդոտել, ակնթարթ, դասընթաց, մթնկա, անընթեռնելի, խոյնթաց, չըմբռնել, նախընտրել, սրընթաց,  խաղընկեր, ձեռնտու, ըմպելիք, առընթեր, ակնդետ, դյուրընթեռնելի, չընկնել, անըմբռնելի, դրմբոց, օրընդմեջ, այլընտրանք, ճեպընթաց, անընդունակ, ակնբախ, ընթանալ, զուգընթաց, համընկնել, չընդդիմանալ, երկընտրանք, կորնթարդ, համընթաց, գահնկեց, գիրկնդխառն, զմռսել, ընթերակա, ինքնստինքյան, չընկճվել, ամենաընտիր, մթնշաղ, անընդունելի, անընդմեջ, որոտնդոստ, ձկնկիթ, ամենաընդունակ, հոտնկայս, անընդհատ, չընդունել, ընկրկել, ընչացք, մերթընդմերթ, գույնզգույն, գործընկեր, դյուրըմբռնելի, հետզհետե, մեջընդմեջ, չըմբոշխնել, վերընթաց, ընձուղտ, մակընթացություն, օրըստօրե, արագընթաց, դասընկեր, ամենաընդունելի, լուսնկա, վերընձյուղվել։

Սովորում ենք այն կանոնները, թե գրաբարում վ հնչյունը որ դեպքում է արտահայտվում վ,  որ դեպքում՝  ւ,   որ դեպքում՝ ու  տառով.  

աշխարհաբարգրաբար  աշխարհաբարգրաբար 
ավագանիաւագանիԱղվանքԱղուանք
կաքավկաքաւնվաճելնուաճել
դիվականդիւականկատվիկատուի
անիվանիւանվանիանուանի
թև /թեւ/թեւարվեստարուեստ

Լրացուցիչ ընթերցանություն․,

Վաճառականի խիղճը

Ղ․Աղայան

Լինում է չի լինում մի գյուղացի: Մի օր այս գյուղացին իր մինուճար որդուն տանում է քաղաք մի վաճառականի՝ մի սովդաքարի մոտ աշակերտ տալու: Երկար զրուցելուց հետո վաճառականը համաձայնում է հինգ տարով վերցնել տղային, իսկ ռոճիկի հարցը գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան կցանկանա վճարել հինգ տարուց, թող այնքան էլ վճարի: Անցնում է երեք տարի: Գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դառնում, բոլոր հարևանները շատ նախանձում են, որ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի: Երբ լրանում է հինգ տարին, տղան մայրիկից նամակ է ստանում, թե հայրը «մահամերձ հիվանդ է», թող հաշիվները տիրոջ հետ փակի ու վերադառնա: Մայրը նշում է, որ որդին գումարի համար չհակաճառի, քանի որ հայրը նրա վարձի հարցը թողել է վաճառականի խղճին, որքան կտա, վերցնի, շատ թե քիչ: Սակայն վաճառականը առհասարակ մտադիր չէ գումար տալ տղային՝ պատճառաբանելով, որ նրան հինգ տարի պահել է, փեշակ սովորեցրել, էլ ինչ է ուզում, ոչ մի կոպեկ չի տա, ուր ուզում է գնա: Այդ ժամանակներում, երբ մարդ էր մահանում, բարեկամներին լուրը հասցնում էր ծխատեր քահանան և ամեն ծախս նա էր անում ու վերջում հաշիվ ներկայացնում: Մյուս առավոտ գործակատարը գնում է եկեղեցի: Քահանային ասում է, թե իր տերը վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնել և թաղման ծախսերի պատրաստություն տեսնել: Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը հոգեհանգստին ներկա լինելու: Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և տեսնում, որ սա պատշգամբում նստած թեյ է խմում: Ասոհաջորդելով գալիս են տարբեր մարդիկ ու տեսնելով քահանային վաճառականի հետ զրուցելիս՝ հետ են գնում: Վաճառականը բարկանում է ու ծառային կարգադրում, որ կանչի այդ մարդկանցից մի քանիսին: Սրանք ասում են, որ իրենց հայտնել են, թե իբր մեռել է և եկել են հոգոցի վրա: Քահանան ևս ասում է, որ այդ հարցով էր եկել: Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ, հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարը ուզում էր իրեն սաղ-սաղ թաղել, խնդրում է դատաստան: Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, ասում, որ վաճառականը խիղճ չունի, ուստի իր համար մեռածի հաշիվ է, և նա դիմեց այդ միջոցին: Թագավորը պատվիրում է դահիճներին կախել տղային: Թագավորը հարցնում է վաճառականին՝ թե էլ ուրիշ ասելու ոչինչ չունի: Վաճառականը ասում է, թե չունի, թող կախեն տղային: Երեք անգամ թագավորը նույն հարցը տալիս է վաճառականին, երեք անգամ սա նույնն է պատասխանում: Թագավորը կարգադրում է դահիճներին հետ բերել տղային և կախել վաճառականին: Ապա նույն հարցը տալիս է տղային: Սա լռում է: Երրորդ անգամ հարցնելիս, տղան լացակումած ասում է, որ ինքը խղճում է նրա զավակներին, մտնում է նրա դրության մեջ, ինքը ոչ մի պահանջ չունի նրանից և հրաժարվում է մի որևէ վարձատրությունից: Թագավորը պատվիրում է դահիճներին հետ բերել վաճառականին: Կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի կիսեն և կեսը տան գործակատարին: Այսպիսով վաճառականի հարստության կեսը տալիս են գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին:

Կարդալ և մի քանի նախադասությամբ համառոտ գրել ․․․

Ի՞նչ իմաստներով կարող են կիրառվել՝ սև, սպիտակ ,կարմիր ,դեղին ածականները․ փորձիր կազմել բառակապակցություններ և նշել դրանց իմաստները։

Սև սիրտ, սպիտակ աղավնի, կարմիր կով:

Մաթեմատիկա

Առաջադրանքներ 2

171, 172, 173, 179, 180, 181։

171. Գրադարակում կա 60 գիրք։ Այդ գրքերի ­2/3 ը ամուր կազմով է։
Ամուր կազմով քանի՞ գիրք կա գրադարակում։

60·2/3=120/3=40

Պատ ՝ 40 գիրք:

172. Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա 5/6 ­ը։
Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։

36 · 5/6=180/6=30

30+36=66

Պատ ՝ Կա 66 ուղևոր:

173. Հեռուստաաշտարակն ունի 420 մ բարձրություն և կազմված է
երեք մասից։ Առաջին մասի բարձրությունն աշտարակի բարձրու­
թյան 3/7 ­ն է, իսկ երկրորդը՝ 1/4 ­ը։ Ի՞նչ բարձրություն ունի աշտա­
րակի երրորդ մասը։

420 · 3/7=840/7=180

420 · 1/4 =420/4=105

180+105=285

420-285=135

Պատ ՝ 135:

179. Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր
12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատա­
րեց 114 %­ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողար­
կեց գործարանը։
12500:100=125

125 · 14=1750

Պատ ՝ 1750:

180. Պահեստում 2000 կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարան
ամբողջ մթերքի 40 %­ը, երկրորդ օրը՝ մնացածի 30 %­ը։ Քանի՞
կիլոգրամ մթերք մնաց պահեստում։

2000· 40 : 100=800

2000-800=1200

1200·30:100=360

360+800=1160

2000-1160=840

Պատ ՝ 840:

Համաշխարհային պատմություն։ Նախնադարյան հասարակության անկումը

Առաջադրանքներ

• Ե՞րբ է սկսվել բրոնզի դարը։ Որո՞նք են բրոնզի առավելությունները։

Բրոնզի դարը տևել է մ.թ.ա. XXXV / XXXIII-ից մինչև մ.թ.ա. XIII / XI դարերը։

• Բրոնզի օգտագործումը ի՞նչ հետևանքներ ունեցավ տնտեսության մեջ և հասարակական կյանքում։

Մարդիկ բրոնզից ստանում էին տարբեր գործիքներ, սովորեցին բրոնզը ձուլել և ստանալ տարբեր գործիքներ։

 Ի՞նչ է նահապետական ընտանիքը։

Նահապետական ընտանիքներում սերունդները հետևում էին իրենց նահապետների սահմանած օրենքներին, որոնք էլ պարտավոր էին փոխանցել դրանք իրենց սերունդներին: Նահապետական ընտանիքն իր մեջ ընդգրկում էր մոտավորապես 4-5 սերունդ: Այն ընդգրկում էր մեկ հոր զավակների մի քանի սերունդ՝ իրենց կանանցով, որոնք բոլորն ապրում էին մեկ հարկի տակ:

Ինչպե՞ս է առաջացել պետությունը։ Թվարկե՛ք պետության հիմնական գործառույթները։

Հետագայում ցեղային միություններից ձևավորվեց պետությունը։

• Մի քանի նախադասությամբ փորձեք պարզաբանել պետության դերը հասարակության համար։

Եթե չունենանք պետություն, ապա չենք ունենա սեփական բանակը, գիրը, դրամը։

• Դիտելով տեսաֆիլմը` մի քանի նախադասությամբ ներկայացրեք նախնադարի փուլերն ու նրանց առանձնահատկությունները։

Նախնադարի փուլերն են եղել քարի դարը, բրոնզի դարը, պղինձի դարը։ Քարի դարը բաժանվում է երեք մասի հին քարի դար – պալեոլիթ, միջին քարի դար – մեզոլիթ և նոր քարի դար – նեոլիթ։

Մայրենի առաջադրանք

Բառի բազմիմաստությունը։

Կան բառեր, որոնք միայն մեկ իմաստ են արտահայտում , դրանք մենիմաստ բառերն են ։ Օրինակ՝ ամսաթիվ, արդուկ,սղոց,սալոր , ատոմակայան,ատամնաբույժ, դասընկեր,բազկաթոռ և այլն։ 1 1. 1.Շարունակել բառերի շարքը․․․

Կան բառեր, որոնք մեկից ավելի իմաստներ են արտահայտում։Օրինակ՝

գիր – տառ-գրություն-կախարդություն

տուն- բնակարան- գերդաստան-քառատող

քանոն- երաժշտական գործիք-գրենական պիտույք

Շարունակել բառերի շարքը․․․

Արա – թութակ, տղայի անուն

Գլուխ – մարմնի մաս, գրքի գլուխ

Սեր – մայրիկի սեր, կաթի սեր

Հոր – հայրիկ, խոր փոս

Կետ – երկրաչափական, պատկեր, ջրային կենդանի

Այր – տղամարդ, քարանձավ

Տուն – բնակվելու տեղ, ընտանիք, ոտանավորի քառատող

Մարտ – ամիս, կռիվ

2.<<Իմ աշունը>>վերնագրով գրել պատմություն։

Իմ համար տարբեություն չկա թե, որ եղանակն է դրսում։ ես սիրում եմ բոլոր եղանակներ։ Աշունը նախապատրաստու է նոր տարվան, տերևները թափվում են, որ նորերը աճեն, ծառերը չորանում ենոր նորերը տնկվեն։

3. Սովորում ենք գրաբարյան ուղղագրություն

Ա. բառավերջ                              

աշխարհաբար  գրաբար
ափսեափսէ  
բազեբազէ
րոպերոպէ
ՀեղինեՀեղինէ
մարգարեմարգարէ

լրացուցիչ աշխատանքներ

Ընդգծել այն նախադասությունները, որտեղ <<տուն>> բառը փոխաբերական իմաստով է գործածված:

Հորաքույրս ունի մի մեծ սեփական տուն:-
Քեռիս ամուսնացավ և կազմեց տուն:-
Մեր տունը չի տեղավորվում իմ տոհմածառի մեջ:
Մեր տունը ավելի լավն է, քան Ֆրանսիան:-
Ես այսօր միայն բանաստեղծության  առաջին տունն եմ սովորել:-

Այժմ փորձիր դու կազմել նման նախադասություններ․․․

ընթերցանություն, Հովհ, Թումանյան, Թմկաբերդի առումը
ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

IՆադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,
Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

IIԷն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։