Ձևաբանություն
Խոսքի մասեր
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական,ածական,թվական,դերանուն,բայ,մակբայ,կապ, շաղկապ,ձայն,արկություն և վերաբերական(եղանակավորող բառեր)։
Գոյականը ցույց է տալիս առարկա։
Առարկա ասելով հասկանում ենք՝
- իր, oրինակ՝ պահարան
2. կենդանի, oրինակ՝ շուն
3.երևույթ, օրինակ՝ անձրև
4.անձինք, oրինակ՝ մարդ
Ընթերցանություն,Վիլյամ Սարոյան ,Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը
Հարցեր և առաջադրանքներ
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։
Դյուրաբորբոք – շուտ գրգռվող
2. Ինչերի հետ է համեմատվում Քրիստինեն, դուրս գրիր համեմատությունները։
3.Ընտրիր քո սիրած փոքրիկ հատվածը պատմվածքում և դուրս գրիր գոյականները։
Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։
Ձի, քիթ, ափ
4..Բնութագրիր Արամին
Արամը շատ լավ, ընկերասեր, խելացի, ուրիշների մասին մտածող տղա էր։ Շատ էր սիրում ձիերին և ձի հեծնել։
5.Մուրադին՝ ա) մեղադրիր, բ) արդարացրու ,գ) բնութագրիր
Մուրադը չարաճճի, ընկերասեր, բարի, <<իր ասելով կենդանիների լեզուն հասկացող>> տղա էր և ոչ մի բանով նման չէր Արամին։
3.Լրացուցիչ առաջադրանքներ
1.Տրված բառերը խմբավորիր ըստ խոսքի մասերի։
2.Հող, սղոց, բուժակ, փայտ, պտուտակ, վիրավոր, բուժել, բժիշկ, մաքուր, սրսկել, հարթ, կանաչ, զգուշորեն, կարգին, համառորեն, գարնանային, փայլուն։
գոյական – հող, սղոց, բուժակ, փայտ, պտուտակ, բժիշկ
ածական – վիրավոր, մաքուր, հարթ, կանաչ, կարգին, գարնանային, փայլուն
բայ – բուժել, սրսկել
մակբայ – զգուշորեն, համառորեն
3.Կետերի փոխարեն գրիր ուն կամ յուն ածանցը։
ա ) Քամին խաղում էր պաղպաջյուն ալիքների հետ։
բ) Դողդոջուն ձայնը մատնեց , որ վախենում է։
գ) Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունն ու բողոքը։
դ) Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում։