Սովորել Քիմիական տարրերի նշաններըՈ. թեման
Էջ՝ 52-56
Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին
- Ո՞վ և ե՞րբ է առաջարկել այսօր օգտագործվող քիմիական նշանները:
Այսօր օգտագործվող քիմիական նշաններրը առաջարկել է շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսը
- Ի՞նչ սկզբունքով են կազմում քիմիական տարրերի նշանները:Բերեք օրինակներ:
Հիմնականում անվանում են լատիներեն կամ հուներեն անվանումների սզբնատառերով։
- Ի՞նչ ծագում ունեն քիմիական տարրերի անվանումները:
Հիմնականում անվանվել են նյութերի լատինական, կամ հունական անվանումների սզբնատառերով: Օրինակ՝ Cu (cuprum), Ca (calcium): Մի մասն անվանվել են արեգակնային համակարգի մոլորակների անուններով, օրինակ՝ սելեն- Լուսին, տելուր- Երկիր, ուրան, նեպտուն և այլն: Անվանվել են նաև ի պատիվ տարբեր պետությունների: Օրինակ՝ գալիումը Ֆրանսիայի հին անվանումն է, գերմանիումը Գերմանիայի պատվին, և ռութենիում, որը Ռուսաստանի լատինական անվանումն է:
Նյութերն իրենց անվանումները ստացել են նայև հայտնի գիտնականների պատվին: Այդ նյութերն են՝ էյնշտեյնիում, մենդելեևիում, նոբելիում և այլն:
- Քիմիական տարրերի ո՞ր բնութագրերն է արտահայտում քիմիական նշանը:
Քիմիական նշանը տարրի ինչպես որակական այնպես էլ քանակական բնութագիրն է: