
Առաջադրանքներ
• Ե՞րբ է սկսվել բրոնզի դարը։ Որո՞նք են բրոնզի առավելությունները։
Բրոնզի դարը տևել է մ.թ.ա. XXXV / XXXIII-ից մինչև մ.թ.ա. XIII / XI դարերը։
• Բրոնզի օգտագործումը ի՞նչ հետևանքներ ունեցավ տնտեսության մեջ և հասարակական կյանքում։
Մարդիկ բրոնզից ստանում էին տարբեր գործիքներ, սովորեցին բրոնզը ձուլել և ստանալ տարբեր գործիքներ։
• Ի՞նչ է նահապետական ընտանիքը։
Նահապետական ընտանիքներում սերունդները հետևում էին իրենց նահապետների սահմանած օրենքներին, որոնք էլ պարտավոր էին փոխանցել դրանք իրենց սերունդներին: Նահապետական ընտանիքն իր մեջ ընդգրկում էր մոտավորապես 4-5 սերունդ: Այն ընդգրկում էր մեկ հոր զավակների մի քանի սերունդ՝ իրենց կանանցով, որոնք բոլորն ապրում էին մեկ հարկի տակ:
Ինչպե՞ս է առաջացել պետությունը։ Թվարկե՛ք պետության հիմնական գործառույթները։
Հետագայում ցեղային միություններից ձևավորվեց պետությունը։
• Մի քանի նախադասությամբ փորձեք պարզաբանել պետության դերը հասարակության համար։
Եթե չունենանք պետություն, ապա չենք ունենա սեփական բանակը, գիրը, դրամը։
• Դիտելով տեսաֆիլմը` մի քանի նախադասությամբ ներկայացրեք նախնադարի փուլերն ու նրանց առանձնահատկությունները։
Նախնադարի փուլերն են եղել քարի դարը, բրոնզի դարը, պղինձի դարը։ Քարի դարը բաժանվում է երեք մասի հին քարի դար – պալեոլիթ, միջին քարի դար – մեզոլիթ և նոր քարի դար – նեոլիթ։