1․ Մեքենայում կա 10 հաճախորդ ճանապարհի կեսին 5 – ը իջան 6 – ը մտան, քանի մարդ կա մեքենայում։ 12
2․ Արամի մայրը ունի 3 տղա, փոքրի անունը Դավիթ է, իսկ մեծի անունը Արսեն է; Ինչ է միյուս տղայի անունը; Արամ
3․ Այն ի՞նչն է, որ պատկանում է ձեզ, բայց ուրիշներն ավելի շատ են օգտագործում։
Անուն
4. Արդյոք աքաղաղը կարո՞ղ է իրեն թռչուն անվանել։
Ոչ, քանի որ աքաղաղը չի կարող խոսել։
5. Այն ի՞նչն է, որ կարելի է պատրաստել, բայց ուտել չի կարելի։
Դասերը
6. Քառակուսի սեղանի մի անկյունը կտրեցին։ Քանի՞ անկյուն ունի այժմ սեղանը։
5
7. Ի՞նչը չի մտնի ամենամեծ կաթսայի մեջ։
Նրա կափարիչը
8. Տղան աջ ձեռքում բռնել է մեկ կիլոգրամ երկաթ, իսկ ձախում մեկ կիլոգրամ բամբակ։ Ո՞ր ձեռքն է ավելի շատ ծանրաբեռնված։
հավասար են
9. Ո՞ր կենդանիներն են միշտ բաց աչքերով քնում։
ձկները
10. Ինչո՞ւ մացառախոզը չի կարող խեղդվել։
Որովհետև մացառախոզի փշերի մեջ դատարկ է։
11. Ո՞րն է ամենաբարձր խոտը։
Եղեգները
12. Աննան թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի։ Ստացավ 9։ Ի՞նչ թիվ է մտապահել Աննան։
9×2=18
18:3=6
6+4=10
10-2=8
13. Սոճու վրա 40 նարինջ էր աճել։ Նրանցից 10-ը հասունացավ ու ցած ընկավ։ Քանի՞ նարինջ մնաց սոճու վրա։
Սոճու վրա նարինջ չի աճում
14.Կարենն ու Կարինեն միասին քայլեցին 5կմ։ Քանի՞ կիլոմետր քայլեց նրանցից յուրաքանչյուրը։
5
15. Իմ հայրը որդի ունի, բայց ես եղբայր չունեմ։ Այդ ինչպե՞ս։
Հենց նա էլ որդին է
16. Սոնան 5 տարեկան է, իսկ Սուրենը՝ 7։ Որքա՞ն կլինի նրանց տարիքային տարբերությունը 3 տարի հետո։
2
17. Մի ջայլամը թռավ դեպի լճակը 5 րոպեում, իսկ մյուսը՝ 10 րոպեում։ Ո՞ր ջայլամն ավելի արագ թռավ։
Ջայլամները թռչել չգիտեն