• Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ք․ա․ IX դարում։ Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը։ Քանի որ Ասորեստանի հարձակումները շատացել էին, հայկական պետականությունը միավորվեց ընդhանուր թշնամու դեմ և ստեղծվեց Վանի թագավորությունը։ Ի՞նչ անուններով է հայտնի։ Աստվածաշնչում հայտնի է որպես Արարատ, ասորեստանցիները անվանում էին Ուրարտու , Ասորեստանի թագավորները անվանում էին Նաիրի․․․․․ • Փորձեք ներկայացնել Սարդուրի I-ի պատմական կերպարը։ Սարդուրի I-ը խելացի էր, խիզախ ,տիտղոսներն էին մեծ արքա,արքայից արքա,հզոր արքա,Նաիրի երկրի արքա և այս տիտղոսները նա ստացել էր Ասորեստանին հաղթելու համար։
Ողջույն սիրելի սեբաստացի։Պատմիր կրթահամալիրում քո սովորորած երգերի ու պարերի մասին։Ներկայացրու դրանց պատմությունը։
Մենք սովորել ենք Իմ չինարի յարը, Սև ա չոբանի շունը և այլն։
Իմ սիրած երգը
Թռչեի մտքով տուն
Թռչեի մտքով տուն, Ուր իմ մայրն է արթուն, Տեսնեի այն առուն, Կարոտով ես անհուն, Որ ամեն մի գարուն Ջրերով վարարուն Կարկաչում էր սարերում:
Թեքվեի աղբյուրին, Կարոտած պաղ ջրին, Լինեի հանդերում, Մեր կանաչ մարգերում, Ուր ծաղկունքն են բուրում, Ուր մանուկ օրերում Հովն էր ինձ միշտ համբուրում:
Հայրենիքն իմ սրտում` Թե չընկնեմ ես մարտում, Ա՜խ, իմ մայր թանկագին, Տուն կգամ ես կրկին, Կսփոփեմ քո հոգին Համբույրով սրտագին, Կսեղմեմ քեզ իմ կրծքին:
Հայերենում տողադարձն ավելի հաճախ կատարվում է վանկատման սկզբունքով, այսինքն՝
Երկու ձայնավորների միջև գտնվող մեկ բաղաձայնն անցնում է հաջորդ տող, օրինակ՝ ա-շակերտ, նկա-րել, հա-սարակ և այլն։
Երկու ձայնավորների միջև գտնվող երկու և ավելի բաղաձայններից հաջորդ տող է անցնում միայն մեկը՝ վերջինը, օրինակ՝ կար-դալ, հաղ-թել կանգ-նել, հարց-նել և այլն։
Երկու և ավելի բաղաձայնների միջև եղած գաղտնավանկը, այսինքն՝ լսվող, բայց չգրվող ըհնչյունը գրվում է միայն տողավերջի ու հաջորդ տողի սկզբի վանկերում, օրինակ՝ հետաքըր-քըրվել, կըն-քահայր, բայց հե-տաքրքրվել, կնքա-հայր։
երկու ձայնավորների միջև եղած երկու և ավելի բաղաձայններից միայն մեկն է անցնում հաջորդ վանկ։Բայց եթե երկորդ բաղաձայնը յ— ն է, նրան նախորդողը կարող է յ- ի հետ անցնել հաջորդ տող (օրինակ ՝ ար-յուն, բայց՝ ա- րյուն)։
Վանկատման ժամանակ և -ով գրվող եվ հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում, եթե նրա մեջ մտնող հնչյունները ՝ ե -ն և վ-ն , տարբեր վանկերի կազմում են լինում։ Եթե դրանք նույն վանկի կազմում են , և տառով են արտահայտվում։
Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձիր։
Բարեկամա-
բար,
կառավա-
րել,
ար-
դուկ,
հարավ-
ային,
հեռա-
խոս,
բարձրա-
ցնել,
անցկա-
ցնել,
հարթ-
եցնել։
Տառային և վանկատառային հապավումները չեն տողադարձվում, օրինակ՝ ԽՍՀՄ, ԱՊՀ:
Հրաշք, հրաշքներին հավատում են ոչ բոլորը, բայց ես հավատում եմ, որովհետև իմ կանքում եղել են շատ հրաշքներ։ Հրաշքներ միյայն կարող է իրագործել Աստված և մենք պիտի շնորակալ լինենք ցանկացած հրաշքի համար Ասծուն։ Ես ցանկանում եմ, որ մեր երկրում լինի խաղաղություն և մեր բոլոր հողերը մենք վերադարձնեինք մեզ այ դա իսկական հրաշք կլիներ։
Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:
1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:
2.Տիզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից: Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:
2. Տեքստը վերականգնիր՝ պարբերությունները վերադասավորելով։։
Մարդը քարի դարից է բնակություն հաստատել Վաղարշապատ-էջմիածնի տարածքում: Մեր թվականությունից առաջ վեցերորդ դարում այստեղ Վարդգեսավան բնակավայրն է կառուցվել: Հետագայում, արդեն մեր թվարկության երկրորդ դարում, Արշակունի Վաղարշ Առաջին թագավորը քաղաքը պատսպապատել Է, Վաղարշապատ վերանվանել և մայրաքաղաք դարձրել:
Երբ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվեց, Մայր տաճարր Վաղարշապատում կաոուցվեց և էջմիածին անվանվեց:
Ավանդությունն այդ անվան ծագումն այսպես է բացատրում: Գրիգոր Լուսավորչին մի տեսիլ է երևում, որ երկնքից հայտնված հրեղեն սյան միջով Քրիստոսը երկիր է իջնում և ձեռքի ոսկե մուրճով ցույց տալիս Վաղարշապատի Սանդարամետ բլուրը, իբրև տաճարի կառուցման վայր: Տաճարը հենց այդտեղ էլ հիմնում են և նրան տալիս են Էջմիածին անունը: Այսինքն, դա այն տեղն է, որտեղ իջել է Աստծո միածին որդին՝ Քրիստոսը:
Ուշինարան շատ հարուս էր, բայց եսասեր չէր։ Նա ապրում էր համեստ կյանքով, ուներ համեստ և գեղեցիկ տնակներ։ Նրա տան դռները շատ ճոխ էին, բոլորի առաջ դռները բաց էր։
մեկ բառով – բարի
3.Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խտացած է զրույցի հիմնական ասելիքը։
Քանի որ դատավորը աղավնուն չէր տալիս անգղին, անգղն առաջարկ, որ դատավորը իր մարմնից այնքան հատված տա, որքան որ կշռում էր աղավնու քաշը: