Համո Սահյան Աշուն
անգիր սովորել
Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ -ԱՍՈՒՅԹՆԵՐ
Կարդալ ասույթները և բացատրել։
*Հայերեն չեմ գրեր,բայց հայերեն կը նայիմ աշխարհին:
*Ես իմ կյանքը կը գրեմ…Ինձի համար գրել և ապրել կյանքը` նույնն են:
*Կը գրեմ,որովհետև ինձի համար ավելի քաղաքակիրթ կամ վայելուչ բան չկա ընելիք:
Կարծր – հոմանիշ – պինդ
Կարծր-հականիշ – փափուկ
Քնքուշ-հոմանիշ – սիրալիր
Քնքուշ–հականիշ- կոպիտ
Ծածուկ – հոմանիշ – թաքուն
Ծածուկ-հականիշ – բացահայտ