ՀԻՆ ՓՈՔՐ ԱՍԻԱՆ ԵՎ ԱՐևԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԸ

Համաշխարհային պատմություն

• Գրե՛ք փոքրիկ պատում Խեթական պետության մասին` ներկայացնելով կարևոր փաստերը։

Խեթական տերությունը ստեղծվել է Ք․ ա lll դարում փոքր Ասիա թերակղզում, այն ստեղծել են խեթերը, որոնք առևտրի մեջ էին Միջագետքի երկրների հետ։


• Ե՞րբ և որտե՞ղ է կազմավորվել Միտաննի պետությունը։

Ք․ ա XIV դարում, Ասորիքի և Միջագետքի հյուսիսում։


• Պատմե՛ք Փյունիկյան քաղաքների մասին։

Փյունիքյան քաղաքները ընկած էին Միջերկրական ծովի արևելյան ափին, նրանք մեծ էին և գեղեցիկ։ Նրանցից ավելի հզորներն էին Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը։

Օժանդակ աղբյուրներ
Դասագիրք, էջ 33-35
տեսաֆիլմ

Մայրենի․ Տնային առաջադրանք

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Պատկերացրու , որ ինքդ ունես գրադարան,ներկայացրու՝

ա) ինչպիսի՞ն կլինի այն։ Իմ գրադարանը կլին միջին չափսի, գունազարդ և լուսավոր;

բ) ո՞ր գրքերը կզարդարեն քո գրադարանը(նշիր տասը գիրք)։ Ռենջերները, Դինոզավրերի մասին փաստեր, Հ․ Թումանյանի հեքիաթները, Մինիոնները և մարդիկ, Հերոս զինվորները, Մայրիկը և տղան, Խոսացող իրերը, Երկու եղբայրները, Կռվարար ընտանիքը, Պաղպաղակե տնակը։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)   

որ                                 — ով, ով որ

հատուցանէ              — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն

ի տանէ նորա            — նրա տանից

մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

Ով չար է տալիս բարու փոխարեն, նրա տանից չարը չի պակասելու։

Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը: 

 Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման: 

Ջուրը շատ սառն էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը: 

Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը: 

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման: 

Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ: 

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո խիզախեց ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով

Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց որ բոլորին զարմացրեց իր արվեստով։

Ամբողջ թվերի համեմատում

418, 419- ա-զ, 420, 422, 424, 426, 427, 432-ա-զ, 434։

  1. Գրե՛ք հետևյալ թվերը`
    ա) աճման կարգով. 31, –1, – 7, –1, 0, –11, 24, 7, – 2 ,–6,
    • – 11, – 7 , – 6 , – 2 , – 1 , 0 , + 7 , + 24 , + 31 :
      բ) նվազման կարգով. –11, –3, –7, 12, 4, –8, –17, –30, 1, 0, 13։
    • – 3, – 7, – 8, – 11, – 17, – 30, 0, + 1, + 4, + 12, + 13:
  2. Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի ամբողջ թիվ, որի դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն. ա) –4 < -3 < 0, բ) –7 < -2 < –3, գ) –19 < -10 < –14, դ) –1 < 0 < 1, ե) 8 > -3 > –1, զ) –4 > -5 > –6,
  3. Ամբողջ թվերի շարքում ո՞ր երկու թվերի հարևանությամբ է գտնվում տրված թիվը.
    • ա)8 9 10,
    • բ)-1 0 1,
    • գ)0 1 2,
    • դ)- 3 –2 – 1,
    • ե)- 8 –7 – 6,
    • զ)- 101 –100 99,
    • է)- 201 –200 -199 ,
    • ը)- 353 –352 – 351։
  4. Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք մեծ են՝
    ա)–3-ից, -2, -1, 0, 1, 2, 3, 4,
    • բ) –6-ից,- 5, -4,-3, -2, -1, 0, 1
    • գ) –7-ից, -6, -5, -4, -3, -2, -1, 0
    • ե) 2-ից, 3, 4, 5, 6, 7, 8, 9
    • է) –5-ից, -4, -3, -2, -1, 0, 1, 2
      դ) 0-ից, 1, 2, 3, 4, 5 ,6 ,7
    • զ) 10-ից, 11, 12, 13, 14, 15, 16, 17
    • ը) 5-ից։ 6, 7, 8, 9, 10, 11, 12
    • Գրի՛ առեք հետևյալ պնդումները՝ օգտագործելով անհավասարությունների նշանները.
    • ա) 11-ը մեծ է 0-ից, 11 > 0 գ) –10-ը բացասական թիվ է, – 10
    • բ) –7-ը փոքր է 0-ից, -7 < 0 դ) 2-ը դրական թիվ է։ 2
  5. Գրե՛ք ամենափոքր միանիշ, երկնիշ և եռանիշ ամբողջ թվերը։
    • 1
    • 10
    • 100
  6. Ո՞ր թվանշանները կարելի է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն. ա) –25 < –24,
    • գ) –16936 > –16937,
    • բ) –8772 < –8672,
    • դ) –8869 > –9868։
  7. Գտե՛ք համեմատության չգրված անդամը.
    • Երկու թվերի գումարը 18 է։ Եթե ավելի մեծ թվից հանենք նրա
    • մասը, ապա կստանանք ավելի փոքր թիվը։ Գտե՛ք այդ թվերը։