Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:
1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:
2.Տիզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:
2. Տեքստը վերականգնիր՝ պարբերությունները վերադասավորելով։։
Մարդը քարի դարից է բնակություն հաստատել Վաղարշապատ-էջմիածնի տարածքում: Մեր թվականությունից առաջ վեցերորդ դարում այստեղ Վարդգեսավան բնակավայրն է կառուցվել: Հետագայում, արդեն մեր թվարկության երկրորդ դարում, Արշակունի Վաղարշ Առաջին թագավորը քաղաքը պատսպապատել Է, Վաղարշապատ վերանվանել և մայրաքաղաք դարձրել:
Երբ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվեց, Մայր տաճարր Վաղարշապատում կաոուցվեց և էջմիածին անվանվեց:
Ավանդությունն այդ անվան ծագումն այսպես է բացատրում: Գրիգոր Լուսավորչին մի տեսիլ է երևում, որ երկնքից հայտնված հրեղեն սյան միջով Քրիստոսը երկիր է իջնում և ձեռքի ոսկե մուրճով ցույց տալիս Վաղարշապատի Սանդարամետ բլուրը, իբրև տաճարի կառուցման վայր: Տաճարը հենց այդտեղ էլ հիմնում են և նրան տալիս են Էջմիածին անունը: Այսինքն, դա այն տեղն է, որտեղ իջել է Աստծո միածին որդին՝ Քրիստոսը:
3. Ավետիք Իսահակյան, Ուշինարա (հնդկական զրույց):
1.Հարցեր և առաջադրանքներ։
2.Բնութագրիր Ուշինարային՝
մանրամասնորեն,
Ուշինարան շատ հարուս էր, բայց եսասեր չէր։ Նա ապրում էր համեստ կյանքով, ուներ համեստ և գեղեցիկ տնակներ։ Նրա տան դռները շատ ճոխ էին, բոլորի առաջ դռները բաց էր։
մեկ բառով – բարի
3.Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խտացած է զրույցի հիմնական ասելիքը։
Քանի որ դատավորը աղավնուն չէր տալիս անգղին, անգղն առաջարկ, որ դատավորը իր մարմնից այնքան հատված տա, որքան որ կշռում էր աղավնու քաշը:
4.Այլ կեպ վերնագրիր զրույցը։
Աղավնու փրկությունը