- Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։ Ֆիզիկական երևույթները դրոանք այն են, որ նոր նյութեր չեն առաջանում նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
- Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։ Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր։
- Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։ Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:
- Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։ Քիմիական նյութեր են կոչվում այն երևույթները որոնց ընթացքում երկու նյութ միացնելիս ստանում ենք նոր այլ նյութ։
- Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ: Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։ միացման, քայքայման, նտեղակալման, փոխանակման։
- Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։ ոչ
- Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։ երբ երկու նյութեր իրար միացնելիս ստանում ենք քայքայում։
- Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։ օրինակ երկու պարզ նյութ միացնելիս ստանում ենք մեկ բարդ նյութ։
- Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։ Այրում, բարդ ֆիզիկաքիմիական պրոցես է։
- Որո՞նք են այրման առաջացման պայմանները։ Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը: Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:
- Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։ Ջուրը և փրփուրը
- Ի՞նչ է վառելանյութը։ Վառելիքներ են կոչվում այն նյութերը, որոնց այրումը նպատակահարմար է մեծ քանակությամբ ջերմություն ստանալու համար։
- Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ: Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։
- Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
- Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ: Թթվային անձրև, մթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին (HCl), ծծմբի (ՏO2) ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն)։
- Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը: Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև նրա գոլորշին բարձրանում է և խանգարում է օզոնային շերտին, որը մարդուհամար շատ օգտակար է, որովհետև օզոնային շերտը խանգարում է ուլտրամանուշակագույն հոսանքներին ներխուժել երկրի մթնոլորտ: