Մայրենի․ Տնային աշխատանք

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:
Հատվածներ գրքից

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:

Ուսուցիչը դա երեխայի կըանքում մեծ տեղ է զբախեցնում քանի, որ մենք նոր բաներ սովորում ենք հենց ուսուցիչներից: Ուսուցիչը մեր եկրորդ մայրն է, իսկ դպրոցը մեր եկրորդ տունն է քանի, որ մենք մեր օրվա կեսը անցկացնում ենք դպրոցում։

  1. Ինչպիսի՞ ուսուցիչ դու կլինեիր։

Ես կցանկանյ լինել այնպիսի ուսուցիչ, որ երեխաները ինձ հետ կարողանաին կիսվել իրենց դժվարություների մասին և չվախենայի ինձնից։ Կցանկանայ լինել բարի և ամերաշխ ուսուցիչ։

3. Մեկնաբանիր այս հատվածը․

Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Նա շատ սիրով էր լցված և այդ պաճառով ցանկանում էր, որ իր հանդեպ նույն պես լինեին սիրալիր։ Նա նաև ասում էր, որ դպրոցը երեխաների եկրորդ տունն է և պետք է սիրել և դպրոցը և երեխաներին։

4. Բառախաղ, բառերի վերադասավորումով կազմիր նոր բառեր։

սրահ-սար

սնար- սանր

դրամ-մարդ

ագռավ-գառ

վտակ-կավ

ծառա-ծառ

շուն-նուշ

5. Հետևյալ բառից կազմիր նոր բառեր․

ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ԲԱԿ,ԲԱԺԱԿ,ԱՄԱՆ,ԱՏԱՄ,ԲՈՒ,ԺԱՄ,ՏԱԿ,ԱԿԱՆ,ԲԱՆԿ,ԲԱՆԱԿ,ԲՈՒՆ,ԲԱՆՏ,ՏԱՆԿ,ՏՈՒՆ,ԿՈՒՏ,ԿՈՒԺ,ՄԱՏ,ԱԿՆ,ԱՆԿՈՒՄ,ԿՈՒՄ:

Կազմիր հինգ նախադասություն՝ օգտագործելով դարձվածքներ։

Կարենն իր ընկերոջը հինգը մատի պես գիտեր:

Ականջ դնելը լավ բան չէ:

Երբ Անիին դաս էին հարցնում լեզուն կուլ էր տալիս:

Պապիկի կյանքը մազից էր կախված:

Նա երկար ժամանակ հիվանդ էր և շուտով հոգին ավանդեց:

Նա այնքան անուղեղ էր,որ ժամանակին հոր ասածը ականջի հետև գցեց:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s