Մայրենի․ Տնային առաջադրանք

17.11.22

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը Այո
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար: Մեր եկրորդ մայրը
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը Ես հասկացա, որ պետք է սիրել մեր ուսուցչին ինչ էլ, որ լինի։

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Ի՞նչ ես զգում այս տողերը կարդալիս։ Բարություն

Ինչպես կշարունակես միտքը։

Սիրել ու հարգել նրանց, ովքեր բարի են քո նկատմամբ, որովհետև բարությունը բարությնամբ է գալիս։

ա) ինչպե՞ս ես դու սիրում և հարգում, անում եմ այն ինչը դուր կգա նրան։

բ) պատմությունը կարդալուց հետո ի՞նչ կփոխես քո բնավորության մեջ։ Կփորձեմ վերանայել վերաբեմունքս ուրիշների հանդեպ։

Ընթերցումներ գրաբարից

Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

 Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ        — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                — քեզ

եւ մի՛              — և ոչ, ոչ թե

Տեղադրիր բաց թողնված տառեր։

Թող գովի քեզ ընկերդ և ոչ քո բերանը, օտարը, և ոչ էլ քո շրթունքները:

Օրըստօրե, աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրէական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ, շքերթ:

2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով բառեր։

Արև – Արևիկ

Լույս – լուսավոր

Հող – լուսավոր

Ջուր – ջրային

Նկար – նկարիչ

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s