Մայրենի

  1. <<Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ>> վերնագրով գրիր քո պատմությունը։

Տեքստից դուրս գրիր փոխաբերական մտքերը։

…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:

2,Կետերը փոխարինիր տրված բառերից մեկով։Համեմատիր բառի իմաստները տարբեր նախադասություններում։

Փակվել,սուր,ալիք,փչել։

․․․դանակ է պետք, որ այդ բիծը քերեմ։

Շատ ․․․ մարդ է ընկերս,նրա խոսքը լսել չի լինումառանց ծիծաղի։

․․․խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց։

Կյանքի ․․․ նրան շպրտել էր ընտանիքից հեռու։

Քամին ․․․էր ամբողջ ուժգնությամբ։

Ընկերները գիտեին , որ նա ․․․էր , ոչ մի վագրի էլ չի հանդիպել։

Մոմն արևից․․․ ծռմռվռլ էր։

Մի քանի քաղցր խոսքից ․․․էր ,չորությունից ու խստությունից հետք չէր մնացել։

3. Լրացրու բաց թողած տառերը և անծանոթ բառերը բացատրիր։

Վարդանը սփր․․նեց, աչքերը շողացին մռայլ մի ցոլքով, և նա վեր․․․ին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։ Նայեց նրանց, որոնք գնում էին դեպի սխրագործություն, որ չունի մահի երկյուղ։ Ահռելի ուժ իր թիկունքում զգաց ու վճռեց կռվել մինչև վերջին շունչը։

Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ՝ ուղիղ մատյան գնդի վրա։ Հայկական այրուձիի զորագնդերը մ․․․րճվեցին պարսիկների մեջ. սկսվեց մի ահավոր նախ․․․իր։ Մատյան գունդը ըն․․․րկեց և սկսեց հետ-հետ շրջվել՝ իրեն քաշելով պատառոտված ու շփո․․․ված թևերը։ Վարդանը մի ակնթարթ տատանվեց, բայց իսկույն ևե․․․ մխրճվեց աջ թևը՝ Ս․․․նյաց ու․․․տադրուժ զորագնդերի մեջ, որոնք չկարողանալով անդրադարձնել այդ հու․․․կու հարվածը, ժամանակ չունեցան սթափվելու։ Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը այդ անարվեստ, բայց ո․․․ելից կռիվը։ Թվում էր՝ վրիժառու դարերի կուտակված զայրույթն էր պո․․․թկում բռնակալների դեմ։

4.Կետերը փոխարինիր փակագծում տրված բառերից մեկով։

Նրա ստեղծած ․․․․հնագույն արվեստն է հիշեցնում։ (Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին ․․․մի գիրք նվիրեցին։ (Նկարազարդ ,զարդանկար)

Հագին ․․․կտորից սովորական զգեստն էր , որ նրան շատ էր սազում։(Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի ․․․ արտացոլված է մեր երկրի բնությունը։ (Զարդանախշ,նախշազարդ)

5. Տրված բառերից նոր բառեր կազմիր — ական կամ ային ածանցներով։

Օրինակ՝ մանուկ- մանկական։

Լեռն, քաղաք, անձրև ,բարեկամ, շուն, զինվոր,ցամաք, ծնունդ, տուն, տուն, անապատ, դև, հրեշտակ,ստրուկ, պետ, տոհմ։

6. Աչք ու գլուխ բառերով կազմիր հնարավորին չափ շատ դարձվածքներ և հարադրություններ։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s